Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մարմնավաճառ Սյուզիի համար պոռնկությանը նպաստող տաքսու ծառայությունն արժեցել է 3-ից 5 հազար դրամ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվեց Վազգեն Արսենյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ վարձակալության հիմունքներով «Օպել» ավտոմեքենան որպես տաքսի շահագործող Վազգեն Արսենյանը երկու անձանց՝ մարմնավաճառուհիներ Արփինե Դ.-ին ու Նանա Պ.-ին սպասարկելով՝ գույքային օգուտ է ստացել ու նպաստել նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Նախաքննության ընթացքում Վազգեն Արսենյանն իրեն մեղավոր է ճանաչել, հրաժարվել պաշտպանից, համաձայնել է, որ գործը դատարանում քննվի արագացված ընթացակարգով:

Դատարանում լսելով, որ առաջադրվածը լուրջ մեղադրանք է, որի համար օրենքով նախատեսված է 3-ից 6 տարի ազատազրկում, ոչ թե քննիչի բացատրած՝ «հեչից 1 տարին», Արսենյանը սթափվել է, ցանկացել է պաշտպան ունենալ և չի ցանկացել, որ գործը քննվի արագացված կարգով: Առաջադրված մեղադրանքում նա այլևս իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատարանում ամբաստանյալն ասել է, թե քննիչն իր վրա «հոգեբանական ճնշում» է գործադրել, նախկինում երկու անգամ դատապարտված լինելով ու իր կյանքի 16 տարիները կալանավայրերում անցկացրած լինելով, ինքը հետ է կանգնել այդ ճանապարհից, հետագա տասնվեց տարիներին ոչ մի անօրեն արարք չի կատարել:

Երբ իրեն հրավիրել են Շենգավիթի բաժին, քննիչն ասել է, որ «հեչ» գործ է, որի համար ամենաշատը տուգանք կարող են տալ: Եվ ինքն իրեն մեղավոր է ճանաչել« քննիչին օգնելու համար», որ նա գործը քննի, շուտ վերջացնի: Բացի դրանից, ամեն անգամ բաժին գնալը իր համար հավասար է եղել… «գնդակահարության»…

Նախաքննական ցուցմունքում Վազգեն Արսենյանն ասել է, թե բնակվում է իր ընտանիքի հետ, իր խնամքին են չորս անչափահաս երեխաները:

Արփինե Դ.-ին ճանաչել է աշխատանքի բերումով. նա իր տաքսուց է օգտվել: Հետո իմացել է, որ Արփինեն մարմնավաճառ է, նրան «Սյուզի» են ասում:

Արփինե-Սյուզին Վազգենին առաջարկել է, որ նա իրեն բերի Երևան՝ «Փոքր Մայամի» կոչվող հյուրանոցի մոտ, այնտեղ ինքը մեքենայի մեջ կսպասի, հաճախորդ լինելու դեպքում կմտնի հյուրանոց, իսկ տաքսին հյուրանոցի մոտ կսպասի ամբողջ գիշեր ու վերջում էլ Արփինեին հետ կտանի իրենց քաղաք:

Իրենց քաղաքից Երևան, Երևանից իրենց քաղաք՝ այդ ճանապարհի համար պայմանավորվել են, որ Արփինեն կվճարի 3 հազար դրամ, իսկ ամբողջ գիշերը մեքենայում պարբերաբար նստելու, հաճախորդի սպասելու համար՝ 5 հազար դրամ:

Օրական 8 հազար դրամը չորս երեխաների հորը բավարար է թվացել:

Գիշերները երբեմն սպասել են Երևանյան լճի մոտ, մեկ-մեկ էլ, ըստ մեղադրանքի, գիշերը տաքսին որպես սպասելավայր է ծառայել մարմնավաճառուհի Նանա Պ.-ին, ով նույնպես տաքսիստին վճարել է հինգ հազար դրամ:

«Մայամիից» Երևանյան լիճ, այնտեղից էլ մեկ ուրիշ երևանյան հյուրանոց հասնելու համար տաքսիստը լրացուցիչ վճար չի գանձել իր հաճախորդուհիներից:

Արփինե Դ.-ն նախաքննության ժամանակ ու դատարանում պնդել է, թե տաքսիստ Վազգենը հենց վերոհիշյալ պայմանով է իրեն ծառայել, իսկ Նանա Պ.-ն ընդամենը մեկ բացատրություն է տվել, չի ընդունել, որ ճանաչել է տաքսիստ Վազգենին կամ երբևէ նստել է նրա մեքենան:

Դրանից հետո Նանան նույնիսկ որպես վկա չի ճանաչվել ու չի հարցաքննվել նախաքննական մարմնի կողմից, չնայած Նանա Պ.-ի պոռնկությանը նպաստելու համար ևս մեղադրվել է Վազգեն Արսենյանը:

Երբ ընդհանուր իրավասության դատարանը փորձեր է ձեռնարկել Նանա Պ.-ին գտնելու համար, ոստիկանությունը չի կատարել բերման ենթարկելու որոշումը, որովհետև Նանա Պ.-ին գտնել… չի հաջողվել:

Դատարանը այդպես էլ չի կարողացել հարցաքննել Նանային, նրան ի հայտ բերել չի հաջողվել:

Դատարանում ամբաստանյալ Վազգեն Արսենյանը, իրեն մեղավոր չճանաչելով, նշել է, թե Արփինե Դ.-ին սպասարկել է միայն ու միայն որպես տաքսու վարորդ: Գիշերները մարմնավաճառուհուն չի սպասարկել, նրան չի նստեցրել մեքենան ու չի սպասել, մինչև նա հաճախորդ գտնի: Առավել ևս՝ մարմնավաճառուհիների հետ այևայլ հարաբերությունների մեջ չի եղել:

Իրենց քաղաքից մինչև Երևան 46 կիլոմետր է, Արփինեն իրեն վճարել է 5 հազար դրամ: Մի քիչ «չայեվոյ» է թողել, ինքն էլ դա բավարար է համարել, որպեսզի Արփինեի բոլոր զանգերին արձագանքի:

Ինքն Արփինեին հասցրել է «Փոքր Մայամի» հյուրանոց, հետո գնացել է, ասենք, մոտակա «Երևան սիթիի» մոտ, ուղևորներ է փոխադրել, իսկ երբ Արփինեն նորից զանգել է, գնացել ու նրան հետ է տարել իրենց քաղաք:

Դատարանի հարցին՝ գիտե՞ր Վազգենը, թե ինչով է զբաղվում Արփինե-Սյուզին, ամբաստանյալը պատասխանել է, թե իրենց բնակավայրը փոքր քաղաք է, մարդիկ գիտեն՝ ով ինչով է զբաղվում, բայց ինքը միայն վերջերս է իմացել Արփինեի բուն զբաղմունքի մասին, որովհետև մինչև 2004 թվականը ընտանիքով տասը տարի ապրել է Ռուսաստանում:

Ամբաստանյալը պնդել է, թե Նանա Պ.-ին և ընդհանրապես որևէ այլ մարմնավաճառի իր մեքենան չի նստեցրել, նրանց հետ գործ չի բռնել:

Չնայած մարմնավաճառ Նանա Պ.-ն ի հայտ չի բերվել, չի հարցաքննվել դատարանում, նախաքննական մեկ բացատրությամբ էլ հայտնել է, թե Վազգեն անունով տաքսիստի չի ճանաչել, այնուամենայնիվ, մեղադրողը հաստատված է գնահատել Վազգեն Արսենյանի մեղքը երկու հոգու պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Իր ճառում մեղադրողը միջնորդել է Վազգենին դատապարտել 3 տարի ազատազրկման:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Մ. Հովհաննիսյանն իր ճառում միջնորդել է առաջադրված մեղադրանքում արդարացնել իր պաշտպանյալին: Եթե դատարանը Վազգենի արարքի մեջ հանցակազմ տեսնի, ապա, ըստ պաշտպանի, ամբաստանյալի արարքը պետք է վերաորակի, նրան մեղավոր ճանաչի ոչ թե երկու հոգու պոռնկությանը նպաստելու համար, այլ՝ մեկ հոգու՝ մեղսագրված հոդվածի ոչ թե երկրորդ, այլ՝ առաջին մասով:

Արարքի վերաորակումից հետո, պաշտպանի կարծիքով, դատարանը պետք է համաներում կիրառի Արսենյանի նկատմամբ, իսկ արարքը չվերաորակելու դեպքում՝ Արսենյանի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառի ու սահմանի փորձաշրջան:

Վազգեն Արսենյանն իր վերջին խոսքում ասաց, թե դատարանից միայն արդար դատավճիռ է սպասում, ուրիշ ասելիք չունի:

Ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց դատավճիռը:

Վազգեն Արսենյանի արարքը վերաորակվեց ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով: Այսինքն, դատարանն ապացուցված չհամարեց Նանա Պ.-ի պոռնկությանը նպաստելու դրվագը:

Վազգեն Արսենյանը դատապարտվեց 3 տարի 3 ամիս ազատազրկման:

Քանի որ ամբաստանյալը կալանքի տակ չէ, պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Բայց մինչ այդ, պաշտպան Հովհաննիսյանն ասաց, թե բողոքարկելու են դատավճիռը: Նրա կարծիքով՝ դատարանը Արսենյանի արարքի վերաորակում կատարելու պայմաններում նրա նկատմամբ նշանակել է ակնհայտ խիստ պատիժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում