Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ֆինանսական կոլապսի ներքաղաքական անցքերը

Ֆինանսատնտեսական ցնցումը, որ մի քանի օր շարունակ իշխանության լռության պայմաններում պատել էր Հայաստանը, կարծես թե ավարտվում է, գոնե այս փուլում, և ավարտվում է Հովիկ Աբրահամյանի վոյաժով՝ խանութներ և սուպերմարկետներ: Մի քանի օր շարունակ պահ մտած վարչապետը դուրս է գալիս թաքստոցից, ընդ որում` դա անում է կարծես թե հաղթական կեցվածքով: Համենայնդեպս, Հովիկ Աբրահամյանը ոչ թե փորձում է արդարանալ և ներողություն խնդրել հանրությունից, այլ փորձ է անում հասարակությանը ներկայանալ «ձիու վրա» և ցույց տալ, թե շրջում է խանութներում և սուպերմարկետներում ու «փոթորիկն է սանձում»:

Կարծեք թե ակնհայտ է, որ ֆինանսատնտեսական ցնցումը Հայաստանում նոր իրողություններ է առաջ բերել ներքաղաքական, ավելի շուտ ներիշխանական համակարգում: Մի կողմից կարելի է հասկանալ, թե ինչն է Հովիկ Աբրահամյանի ոգևորվածության պատճառը, որը նկատելի էր նրա կեցվածքից: Նա իսկապես հայտնվել էր ծայրաստիճան բարդ դրության մեջ` հատկապես, երբ ակնառու է, որ իրենից այլևս ոչինչ կախված չէ: Եվ երբ տեսանելի է դառնում, որ այս փուլում իրադրությունը հաղթահարված է, ապա սա ինքնաբերաբար հանգեցնում է ոգևորության:

Միաժամանակ, սակայն, հաջորդ քայլերն արդեն խոսում են այն մասին, որ իշխանական համակարգում Հովիկ Աբրահամյանի համար իրավիճակ է փոխվել, այլապես ոգևորվելով հանդերձ, նա չէր սկսի իր «հաղթարշավը» վաճառակետերով: Դա նշանակում է, որ Աբրահամյանը որոշակի քարտ-բլանշ է ստացել: Հարցն այն է, թե որտեղից կամ ումից: Նախօրեին նա հանդիպել էր Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ, նաև տեղեկություն էր տարածվել, որ խորհրդակցություն է եղել Սերժ Սարգսյանի մոտ: Բացառված չէ, որ Հովիկ Աբրահամյանը աջակցություն ստացել է երկու տեղից էլ: Ինչպիսին կլինի աջակցության շրջանակը` դժվար է ասել: Սակայն ակնհայտ է, որ արդյունքները կունենան ներքաղաքական լայն ընդգրկում:

Մասնավորապես` ստեղծված իրավիճակը Հովիկ Աբրահամյանին բավական մեծ կախվածության մեջ էր գցել ոչ իշխանական ուժերից կամ ավելի ճիշտ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ակնհայտ էր, որ վերջին շրջանում, ելնելով տնտեսական խայտառակ պատկերից, Հովիկ Աբրահամյանը գտնվում էր ԲՀԿ-ի լիակատար խնամակալության տակ` ամբողջությամբ կախված մնալով այդ խնամակալությունից: Սա, բնականաբար, խախտում էր ներքաղաքական և ներհամակարգային բալանսը, որ փորձում է պահել Սերժ Սարգսյանը` վարելով «կոմպլեմենտար» ներքին քաղաքականություն և այդ միջոցով փորձելով կառավարել ներքաղաքական պրոցեսները: Սերժ Սարգսյանը կառավարում է ներհամակարգային թևերի հավասարակշռության մոդելով, ներիշխանական բևեռների բազմազանության օգնությամբ: Այլ ռեսուրսներ նա չունի, համենայնդեպս առայժմ:

Ներկայիս տնտեսական իրավիճակը, ըստ էության, խախտում էր հավասարակշռության առանցքներից մեկը՝ ԲՀԿ-Հովիկ Աբրահամյան առանցքը, եթե ԲՀԿ-ի շրջանակում դիտարկում ենք նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնը: Այստեղ իրավիճակը բավական շերտեր ունի: Մի կողմից Հովիկ Աբրահամյանը հավասարակշռում է ԲՀԿ-ի ծանրությունը և դյուրացնում Սերժ Սարգսյանի համար այն կրելու հնարավորությունները, մյուս կողմից` Հովիկ Աբրահամյանը նաև հենց ԲՀԿ-ի շրջանակում է Սերժ Սարգսյանի համար հավասարակշռեցնող դեր կատարում՝ այդ շրջանակում մրցակից հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի համար: Արժանահիշատակ է, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո մի քանի անգամ բավական քննադատաբար արտահայտվել կառավարության գործողությունների, հեռանկարների կապակցությամբ:

Տնտեսական իրավիճակի վատթարացումը, որի մի մասն, իհարկե, օբյեկտիվորեն դուրս է Հայաստանից, իսկ մյուս մասով իշխանությունները մի շարք հանգամանքների արդյունքում զուրկ են թե՛ ինչ-որ բան փոխելու ցանկությունից և թե՛ կարողությունից, ըստ էության Հովիկ Աբրահամյանի «մրցակցային» պոտենցիալն է թուլացնում: Եվ այս պայմաններում Սերժ Սարգսյանի համար անհրաժեշտ է դառնում տնտեսական վիճակի պատասխանատվության սլաքները կառավարության կողմն ուղղելու փոխարեն Հովիկ Աբրահամյանին որոշակի քարտ-բլանշ տալ, հնարավորություն տալ դուրս գալու թաքստոցից և որոշակի քարոզչական միավորներ հավաքելու` ամրացնելով «մրցակցային» պոտենցիալը և այս կոնտեքստում նաև հավասարակշռող դերակատարությունը և ԲՀԿ-ի շրջանակում, և նաև իշխանական համակարգում ընդհանրապես:

Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանն այդ քարտ-բլանշը տալիս է ոչ հրապարակային` այդպիսով ապահովելով Հովիկ Աբրահամյանի որոշակի անկախացում ծանր վիճակում ԲՀԿ-ի խնամակալությունից, մյուս կողմից` իրեն իրավունք վերապահելով հրապարակային դաշտում ցանկացած պահին գրոհել Հովիկ Աբրահամյանին՝ այդ հնարավորության առկայությամբ նրան պահելով իրենից կախվածության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում