Մալականների` Ֆիոլետովո գյուղի բնակիչները լրատվամիջոցներին են դիմում իրենց օգնելու խնդրանքով: Այս մասին հայտնում է Ankakh.com-ը Բանն այն է, որ Ֆիոլետովո գյուղում որոշված է ոսկու հանքի շահագործում սկսել: Սակայն ամեն ինչ կանգ է առել տեղի բնակիչների թույլտվության վրա: Զարմանալի չէ, որ այդ թուղթը ոչ ոք չի ստորագրում, քանի որ ոսկու հանքավայրը գյուղի վերջին տներից ընդամենը 300 մետր հեռավորության վրա է: