Քնի հետ կապված խնդիրները կարելի է լուծել սննդակարգը վերանայելով: Այս մասին են պատմում ամերիկացի մասնագետները:
Washington Post ամսագրում մի հոդված է թողարկվել, որտեղ խոսվում է այն մասին, թե ինչպես կարելի է կարգավորել քունը: Այսպես, Փենսիլվանիայի համալսարանի մասնագետները խորհուրդ են տալիս երեկոյան սննդակարգից հեռացնել կոֆեինը: Ինչպես նաև քնից առաջ հարկավոր է հրաժարվել սպիրտային խմիչքներից և նիկոտինից:
Լավ քնելուն օգնում է հնդկահավի միսը, որի մեջ տրիպտոֆան է պարունակվում, որն էլ իր հերթին սերոտոնինի բաղադրիչ է կայանում:
Այս հարցում կարող է օգնել նաև բալը, որի մեջ փոքր քանակությամբ մելատոնին՝ քնի հորմոն կա: Հարկավոր է ուշադիրություն դարձնել նաև կաթի (կալցիումի աղբյուր), ընկույզի և հատիկավորների (մագնիումի աղբյուր), ձկան և յոգուրտի (հարուստ են В խմբի վիտամիններով) վրա: