Վերջերս դժբախտ դեպք է տեղի ունեցել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում: ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ ՊՈԱԿ-ի արհեստանոցի վարիչը, տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու Գալուստ Կուչուրյանը ոչ դիտավորյալ սպանել է Մանվել Քոչինյանին:
Ինչպես Armlur.am-ը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից, Գալուստ Կուչուրյանը փականագործ Մանվել Կուչուրյանի հետ կատարել է աշխատանքներ արհեստանոցի ջրամատակարարումը վերանորոգելու ուղղությամբ։
Մետաղական խողովակների վրա պարույրներ հանելու ընթացքում միացրել է հաստոցը, խախտել անվտանգության կանոնները, ինչի հետևանքով հաստոցի վրա տեղադրված խողովակը պտտվել և հարվածել է Մանվել Քոչինյանի գլխին, ով ստացած մարմնական վնասվածքներից Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում մահացել է։
Մանրամասները՝ Armlur.am-ում