«ՌԴ-ն, ըստ էության, չեկիստական մի պետություն է, որտեղ 2 մլն-ից ավելի չեկիստներ կան: Կարելի է ենթադրել, թե ինչ է մեզ սպասվելու չեկիստական ՌԴ-ից: Տնտեսության կոռումպացված լինելը նայենք: Առաջին տեղն է ԵԽԽՎ անդամ երկիր որպես կոռումպացված լինելով, էլ չեմ ասում, թե համաշխարհային սանդղակում որտեղ է: Այս պետությունը մեռնող պետություն է ՝ ժողովրդագրության առումով: Վերջին 10 տարվա ընթացքում 5 մլն մարդ պակասել է ՌԴ-ից: Բյուջեն եկամուտներ է ստանում միայն ռեսուրսների սպառումից: Սա կցորդ պետության համակարգ է: Ժողովրդավարական համակարգ չունենալով՝ այս պետությունը մեզ համար հուսալի գործընկեր չի կարող լինել: Բեւեռացումը ճչում է քաղաքացիների եւ օլիգարխ հարուստների մեջ: Պուտինը ժողովրդի համար դարձել է չարիք»:Այս մասին այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ և իր դիտարկումներն արեց ԵՏՄ անդամակցության մասին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:







































