Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր չէ ցմահ մնալ Բելառուսի նախագահ: Նոյեմբերի 21-ին Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը նա պատմել է, թե ինչով է ծրագրում զբաղվել նախագահի պաշտոնից հեռանալուց հետո՝ հայտնում է TASS-ը:
Լուկաշենկոն խոստացել է պաշտոնից հեռանալուց հետո զբաղվել դասավանդմամբ: «Եթե առողջությունս թույլ տա, հաճույքով կդասավանդեմ»,- հայտարարել է նա:
Լուկաշենկոն կարծում է, որ իր համար լավագույն պաշտոնը բուհի ռեկտոր լինելն է:
Ալեքսանդր Լուկաշենկոն հիմա 60 տարեկան է, նա Բելառուսը ղեկավարում է 1994 թվականից: