Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ալիև՞ը, Ադրբեջանի պաշտպանության նախարա՞րը, թե՞ Ռուսաստանն է տվել ուղղաթիռը խոցելու հրամանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հայտարարեց, թե Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանին հանձնեն Ադրբեջանի կողմից կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները: Ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ Ֆրանսիայի դեսպանի այս հայտարարությունը: Արդյո՞ք Ֆրանսիան այդ արարքի մեջ մեղադրում է Ադրբեջանին կամ ցույց է տալիս, որ մյուսներից, հատկապես Ռուսաստանից ավելի շահագրգիռ է մարմինները վերադարձնելու հարցում:

– Ֆրանսիայում շատ ուրախ էին Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի փարիզյան հանդիպումից՝ ասելով, թե բանակցությունների համար նոր պատուհան է բացվում: Բայց ուղղաթիռի հետ կապված այդ դժբախտ դեպքը ապտակ էր իրենց և իրենց դիվանագիտության համար: Եվ այդ պատճառով է, որ Ֆրանսիան պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ վատ հիշատակը սրբագրվի: Դրա համար է, որ ոչ միայն Ֆրանսիայի դեսպանը, այլ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունները ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որ թույլ տա «Կարմիր խաչին» կամ այլ կազմակերպության, նույնիսկ միայն հայկական կողմի միջոցով վերցնեն զոհվածների մարմինները: Բայց ազերիներն իրենց այնքան ուժեղ, ոգևորված են զգում իրենց տնտեսության համեմատաբար լավ վիճակի արդյունքում, որ կարծում են, թե իրենց վրա որևէ ճնշում գործադրելն անիմաստ է:

– Վերջին ամիսներին Սարգսյան-Ալիև երեք հանդիպումից հետո տպավորություն ստեղծվեց, որ Ադրբեջանի կողմից հրահրվող լարվածությունը պետք է թուլանա: Բայց, փաստորեն, այդ հանդիպումներն այնքան էլ այդ նպատակին չծառայեցին:

– Այո, դա մտահոգիչ է: Հատկապես, որ ես կարծում եմ, որ ՌԴ-ն ինչ-որ կապ ունի այդ լարվածության հետ, ռուսները չեն ուզում, որ միջազգային հանրությունն ավելի ակտիվ լինի ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Այդ երեք հանդիպումներից առաջինը Սոչիում էր, այնուհետև ԱՄՆ-ն և Ֆրանսիան նման նախաձեռնությամբ հանդես եկան, որպեսզի նախաձեռնությունը չթողնեն միայն ՌԴ-ին: Բացառված չէ, որ եթե առաջին հանդիպումը լիներ ամերիկյան կամ ֆրանսիական, թերևս վերջին դեպքն ավելի վաղ կլիներ:

– Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Որովհետև ՌԴ-ն չի ցանկանում, որ մյուսներն ավելի ակտիվ լինեն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: ՌԴ-ն չի ցանկանում ուժեղացնել Մինսկի խմբին: Համանախագահների միջև թող լինեն հանդիպումներ, բայց եթե մեկը փորձի ուժեղացնել Մինսկի խմբին, կամ խմբում կողմերից մեկն ավելի ակտիվ լինի, վստահաբար դա Մոսկվային դուր չի գա: Ադրբեջանն էլ ցանկանում է լուծարել Մինսկի խումբը, մինչդեռ Հայաստանը ցանկանում է պահպանել ղարաբաղյան հարցի կարգավորման այդ ֆորմատը: Ռուսները ցանկանում են թուլացնել, բայց ոչ քանդել այն, պարզապես ցանկանում են այդ կառույցում մեծացնել իրենց հեղինակությունը: ԱՄՆ-ը և Ֆրանսիան, հակառակը, ցանկանում են ավելացնել Մինսկի խմբի դերակատարությունը: Բացի այդ, ՌԴ տեսակետից Միջին Արևելքի առաջին գիծը Հայաստանն է, Հայաստանը դեպի Միջին Արևելք տանող դուռն է: Այսօր աշխարհը Ուկրաինայի, Իրանի և Սիրիայի պատճառով գտնվում է ճգնաժամի մեջ: Եվ նման պայմաններում ՌԴ-ն չի ցանկանում, որ Արևմուտքը գերակայություն ունենա ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում և ընդհանրապես տարածաշրջանում:

– Դուք ասացիք, թե ՌԴ-ն ինչ-որ կապ ունի վերջին լարվածության հետ: Այսինքն` ՌԴ-ն շահագրգիռ չէ՞, որ Ղարաբաղի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլանա:

– ՌԴ-ն շատ կեղտոտ խաղ է խաղում, իբր թե հավասարակշռությունը պահելով` հերթով երկու կողմերի միջոցով լարվածություն է ստեղծում: Այս դեպքում էլ հետաքրքիր է իմանալ, թե ով տվեց ուղղաթիռը խոցելու հրամանը: Ալիև՞ը, Ադրբեջանի պաշտպանության նախարա՞րը, այդ զորամասի հրամանատա՞րը: Թե՞ միգուցե` Ռուսաստանը: Եթե պարզ լինի, թե ով է տվել հրամանը, ապա կհասկանանք այդ հարցի բացատրությունը:

– Այս ուղղաթիռի արդյունքում առաջացած լարվածությունն էլ փաստորեն պետք է թուլանա միջազգային կառույցների միջամտության արդյունքում, ինչպես տեղի ունեցավ, օրինակ, օգոստոսյան բախումների դեպքում:

– Դժբախտաբար, հայերը երեք զոհեր տվեցին, բայց դա միջազգային համայնքի համար փոքր բան է: Մինսկի խմբի համանախագահների այցի փոխարեն, ինչու տարածաշրջան չեն գալիս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերին, Լորան Ֆաբյուսը և Սերգեյ Լավրովը:

– Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը արտաքուստ ցույց է տալիս, որ Մինսկի խմբի համանախագահող այդ երկիրն ավելի շահագրգռվածություն է ցուցաբերում զինվորների մարմինները վերադարձնելու և լարվածությունը մեղմելու համար: Հնարավո՞ր է, որ դա նկատելով` ՌԴ-ն փորձի առաջ անցնել և իր ձեռքը վերցնել առաջնահերթությունը:

– Այո՛, իհարկե: Վստահաբար այնտեղից մրցակցություն կսկսվի, թե ո՞վ` Ֆրանսիա՞ն, Ամերիկա՞ն, թե՞ Մոսկվան պիտի այդ գործը հաջողացնի: Նրանցից ո՞ւմ հետ պիտի պայմանավորվեն ազերիները, եթե պիտի պայմանավորվեն: Իսկապես ֆրանսիացիները շատ վատ ընդունեցին այդ դեպքը: Ֆրանսիան գոհ էր, որ գործընթաց էր սկսվում, Սարգսյան-Ալիև փարիզյան հանդիպումը երկար ժամանակ էր պատրաստվում, մինչդեռ կարճ ժամանակ անց ուղղաթիռի դեպքով ամեն ինչ քանդվեց: Դա ֆրանսիական դիվանագիտության համար շատ վիրավորական է: Եվ Արևմուտքի ու ՌԴ-ի միջև գոյություն ունեցող ճգնաժամի պատճառով ռուսները կանաչ լույս են տալիս Ադրբեջանին: Եվ չեմ կարծում, որ Ադրբեջանն ինքնուրույն է որոշել խփել ուղղաթիռը: Վստահաբար կարելի է ասել, որ ազերիները ռուսներին ասել են, եթե մենք խփենք ուղղաթիռը, դուք կերաշխավորե՞ք, որ հայերն իրենց հանգիստ պահեն: Իսկ Ադրբեջանը դեռ չէր մարսել օգոստոսյան դեպքերը, մնացել էր կոկորդում, պետք է դրան հակադարձեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում