Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Զանգվածային կռիվ ու դանակահարություն «աբգոնի» ու «սիգնալի» պատճառով

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Տիգրան Արշակյանի և Ջիվան Ասատրյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ:

24-ամյա Տիգրան Արշակյանը 2010 թվականին զինվորական հանցագործության համար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարի 1 ամիս ազատազրկման:

2013 թվականի փետրվարի 12-ին նա ազատվել է պայմանական-վաղաժամկետ՝ պատժի 3 ամիս 6 օրը չկրած:

Իսկ 2013 թվականի մայիսի 28-ին նա կատարել է հանցավոր արարք, մեղադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

20-ամյա Ջիվան Ասատրյանը նույնպես մեղադրվել է նույն արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի մայիսի 28-ին, ժամը 23-ի սահմաններում Տիգրան Արշակյանը կնոջ հետ իր «BMW X-5» մեքենայով զբոսնել է Երևանի Լուկաշինի 2-րդ փողոցում:

Այդ ժամանակ Ջիվան Ասատրյանն իր «Nissan Pathfinder» մեքենայով համընթաց երթևեկել է և Լուկաշինի 1-ին ու 2-րդ փողոցների հատման մասում ճանապարհը չզիջելու, վազանցը խոչընդոտելու պատճառով ազդանշան է տվել:

Տիգրան Արշակյանը վրդովվել է այդ ազդանշանից, իր հերթին ազդանշան է տվել ու շարունակել երթևեկությունը:

Ջիվան Ասատրյանը գնացել է նույն ուղղությամբ, երկուստեք ազդանշաններ են տվել, ապա կանգնեցրել են մեքենաները:

Տիգրանը մոտեցել է Ջիվանին, պարզաբանում է պահանջել:

Տիգրանի, Ջիվանի ու վերջինիս ընկերոջ միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում արևելյան մարզաձևերով զբաղվող Ջիվանը ծեծի է ենթարկել Տիգրանին:

Վերջինիս կինը մեքենայից իջել է, մոտեցել կռվողներին, աղմկել է, գոռացել, դրանից հետո վիճաբանությունը դադարել է:
Տիգրանն ու կինը տուն են գնացել:

Տանը կնոջ ինքնազգացողությունը վատացել է: Շտապօգնություն են կանչել, նրան բուժօգնություն է ցուցաբերվել:

Կնոջ առողջական վիճակի վատացման պատճառը Տիգրանը համարել է փողոցային վեճի ժամանակ Ջիվանի ու նրա ընկերոջ կողմից իրեն ծեծի ենթարկելը, որի ականատես լինելով՝ կինը ապրումներ էր ունեցել, լարված հոգեվիճակում էր եղել:

Տիգրան Արշակյանը արդեն մայիսի լույս 29-ի գիշերը, ժամը 1-ն անց 30-ի սահմաններում եղբոր, հորեղբորորդու, հինգ այլ ընկերների հետ գնացել է հարևանությամբ բնակվող Ջիվանի բակ, ձայն է տվել նրան:

Ջիվանը դուրս է եկել տնից, մոտեցել է բակում կանգնած Տիգրանին ու նրա կողմնակիցներին: Վեճ ու կռիվ է սկսվել:

Ըստ դատական ակտի՝ «Տիգրան Արշակյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Ջիվան Ասատրյանի աջ գոտկային և ձախ հետույքային շրջաններին, աջ թուլակողի շրջանին, վնասել է լյարդը և Ասատրյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս»:

Կռվի ժամանակ Ջիվան Ասատրյանն իր հերթին «իր մոտ եղած դանակով հարվածել է Տիգրանի եղբայր Տարոնի կրծքավանդակի ձախ կեսի, աջ զստային շրջաններին, վնասել է թոքը և նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս»:

Ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Արշակյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Նախաքննական ցուցմունքներում նա հայտնել է, որ կնոջ հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է 2013 թվականի մարտ ամսից:

Դեպքի օրը՝ 2013 թվականի մայիսի 28-ին, կնոջ հետ մասնակցել է քեռու ծննդյան արարողությանը: Մի քանի բաժակ ալկոհոլ է օգտագործել: Տաքսիով տուն են վերադարձել:

Դրանից հետո ավտոտնակից հանել է իր մեքենան, կնոջ հետ գնացել է մեքենայով զբոսնելու:

Լուկաշինի երկրորդ փողոցի սկզբնամասում նկատել է մեկ այլ «Ջիպ», վազանց է կատարել՝ վարորդի ուշադրությունը գրավելու համար ձայնային ազդանշան տալով:

Այդ մեքենայի վարորդը նույնպես ազդանշան է տվել: Ինքը ազդանշանը սեղմել ու կանգնեցրել է մեքենան:

Իջել է, մոտեցել է մյուս մեքենային: Երբ վարորդն իջեցրել է մեքենայի ապակին, ինքը տեսել է, որ ղեկին իրենց հարևանությամբ բնակվող Ջիվանն է:

Ազդանշան տալու հարցի շուրջ խոսակցություն է ծավալվել, որի մանրամասները ինքը չի հիշում: Հետո եկել է իր եղբայրը, նստել են իր մեքենան ու գնացել են տուն:

Իր ձախ աչքի շրջանում արյուն է եղել, բայց ինքը չի նկատել, թե ով է իրեն խփել վեճի ժամանակ:

Ինքը նեղվել է, որովհետև դեպքը տեղի է ունեցել իր կնոջ ներկայությամբ: Տանը կինը վատացել է, ուշաթափվել, շտապօգնություն է եկել:

Կատարվածից զայրացած՝ ինքը վերցրել է բացվող դանակը՝ «թիթեռնիկ դանակը», ու քայլելով գնացել է Ջիվանի տան բակ:
Ձայն է տվել, մի անգամ էլ ոտքով խփել է նրա «Ջիպի» բեռնախցիկին:

Ջիվանը դուրս է եկել: Անկանոն կռիվ է սկսվել: Ինքը գրպանից հանել է դանակը, մի քանի անգամ կողքից հարվածել է Ջիվանին ու ևս երկու հոգու: Հետո դանակը դրել է գրպանը ու փախել է իրենց տան ուղղությամբ:

Ճանապարհին նկատել է, որ աջ ուսը արյունահոսում է: Իսկ տանը տեսել է, որ եղբոր որովայնն է վնասվել, և ուշագնաց է եղել:

Սթափվել է շտապօգնության մեքենայի մեջ: Իրեն ու եղբորը տեղափոխել են հիվանդանոց:

Նախաքննական ցուցմունքներում Տիգրան Արշակյանն իրեն մեղավոր է ճանաչել, ասել է, որ իր առողջությանը Ջիվանի կողմից թեթև վնաս պատճառելու կապակցությամբ նրա դեմ բողոք չունի, չի ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:

Դատարանում Տիգրան Արշակյանը միացել է իր պաշտպանի դիրքորոշմանը և պնդել է, որ տուժողի առողջությանը ծանր վնաս է պատճառել՝ լինելով հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:
Ջիվան Ասատրյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ժամանակ Ջիվան Ասատրյանը հայտնել է, որ իր մեքենային բարձր արագությամբ վազանց կատարող մեքենային ինքը ձայնային ազդանշան է տվել: Ի պատասխան՝ այդ մեքենայի վարորդն էլ է ազդանշան տվել:

Որոշ տարածություն անցել են փոխադարձ ազդանշաններ տալով: Հետո կանգնել են: Իջել է իրենց կողքի փողոցի բնակիչ Տիգրանը, մոտեցել է իրեն: Ինքն իջեցրել է մեքենայի ապակին ու հարցրել է. «Ախպերս, ինչի՞ ես տենց քշում»:

Տիգրանը պատասխանել է. «Դու ո՞վ ես, որ ինձ տենց բան ասես»: Նա իրեն ագրեսիվ է պահել: Իր կողքին նստած ընկերը հաշմանդամ է, նա հենակներով է քայլում:

Ինքը Տիգրանին ասել է՝ թող գնա: Բայց Տիգրանը շրջանցել է մեքենան, գնացել դեպի իրենց հաշմանդամ ընկերը:

Ինքն ու մյուս ընկերը իջել են մեքենայից: Այդ պահին ինքը նկատել է, որ Տիգրանի մեքենայում կին կա: Սկսել է Տիգրանին համոզել, որ գնա: Բայց նա խմած էր, իրենց քաշքշում էր:

Ինքը մի քանի անգամ ձեռքով հարվածել է նրա ձեռքին: Մեքենայից դուրս է եկել նրա կինը, գոռացել է: Եկել է Տիգրանի եղբայր Տարոնը: Ինքը նրան ասել է, որ եղբոր հետ գնա, իրենք հետո կխոսեն: Ու գնացել են իրենց տները:

Ինքը պառկած է եղել քնելու, երբ բակից ձայներ է լսել, իր անունն են գոռացել, հարվածել են մեքենային:

Տիգրանի հետ մոտ 15 հոգի է եղել իրենց բակում: Ինքը նրանց մոտ փայտի կտորներ է տեսել: Հասկացել է, որ եկել են կռվելու: Զանգել է իր հորեղբոր տղային, ով հարևանությամբ է ապրում: Տանից մուրճ է վերցրել ու դուրս է եկել:

Առաջինն իր դիմաց կանգնել է Տարոնը, փայտով խփել է իր գլխին: Իր վրա հարձակվել է մոտ յոթ հոգի, այդ թվում՝ Տիգրանը:
Ինքը մուրճը թափահարել է, որ պաշտպանվի, հնարավոր է, որ մուրճը մի երկու հոգու դիպած լինի:

Տիգրանի ձեռքին դանակ է տեսել: Նա հարվածներ է հասցրել իրեն: Ինքն ընկել է: Մյուսները հարվածել են ոտքերով, ձեռքերով, փայտերով: Ինքը շոշափել է, գետնին ընկած դանակ է գտել, ոտքի է կանգնել ու դանակով մի քանի հարված հասցրել Տիգրանին ու Տարոնին:

Նրանք հետ են քաշվել: Ինքը հենվել է մեքենայի դռներին, տեսել է, որ իրենց հետ վիճաբանողները փախչում են:

Հիշում է, որ մուրճը ձեռքին վազել է նրանց հետևից: Իր ընտանիքի անդամները փորձել են իրեն կանգնեցնել, բայց ինքը վազել է: Հետո հորեղբայրն իրեն մեքենայով տեղափոխել է հիվանդանոց: Իմացել է, որ վիրավորվել են նաև իր հորեղբոր որդիները:

Տուժող Տարոնը Ջիվան Ասատրյանի դեմ բողոք, հայցապահանջ չի ներկայացրել:

Ընդհանուր իրավասության դատարանը Տիգրան Արշակյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հունիսի 7-ից:

Ջիվան Ասատրյանը մեղավոր է ճանաչվել այդ նույն հոդվածով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Համաներում է կիրառվել նրա նկատմամբ, և Ասատրյանն ազատվել է պատժի կրումից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Տիգրան Արշակյանը: Նա միջնորդել է դատավճիռը բեկանել, գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչ քրեական դատարանում ամբաստանյալն իր դժգոհությունն է հայտնել սահմանված պատժից:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը խնդրեց հետաձգել դատական նիստը, որպեսզի ինքը ծանոթանա ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստերի ձայնագրառումներին ու տեսակցի իր պաշտպանյալի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում