Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Ոչ իշխանական եռյակն ընտրություններին ընդառաջ կկազմի՞ միասնական ցուցակ

«Ազատության», «A1plus»-ի և «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը

– Պարոն Մելքումյան, Ճի՞շտ են մամուլի այն հրապարակումները, թե Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են:

– Ես նման տեղեկատվություն չունեմ:

– Ե՞րբ է տեղի ունենալու ոչ իշխանական եռյակի հաջորդ հանրահավաքը:

– Եռյակն իրականացնում է իր ծրագրային գործունեությունը: Հենց պաշտոնական հանդիպում կլինի, և կքննարկվեն բոլոր ծրագրային խնդիրները, այդ մասին կհայտարարվի: Այդպիսի հանդիպում դեռ չի եղել:

– Տեղեկատվություն կա, որ պետք է եռյակի լիդերների հանդիպում տեղի ունենա:

– Լիդերների հանդիպում էլ տեղի կունենա՝ դա կապ չունի խորհրդարանական եռյակի ձևաչափի հետ: Երկուսն էլ կկայանան, իսկ հանրահավաքի մասին լրացուցիչ կասվի, թե այն երբ տեղի կունենա: Նախորդ հանրահավաքի ժամանակ դուք արդեն լսեցիք, որ Գ.Ծառուկյանն ասաց, որ մարզերում բավականին աշխատանք է սպասվում՝ շտաբներ, տարբեր ձևաչափի հանդիպումներ և այլն: Աշխատանքները գնում են: Եվ խնդիրը ոչ թե շտապեցնելու, այլ արդյունավետության մեջ է: Քաղաքական գործունեությունը պետք է հիմնված լինի այդ բոլոր գործոնների ճիշտ կշռատատված հաշվարկների վրա:

– Իսկ եռյակի լիդերների հանդիպումը ե՞րբ է նախատեսվում, և ո՞րն է լինելու հանդիպման թեման:

– Հանդիպման թեման լինելու է ընթացիկ քաղաքական վիճակը: Ինձ թվում է, որ այն չի ուշանա: Իսկ հանրահավաքի մասին լրացուցիչ կասվի:

– Դուք նաև չէիք բացառել այս ընթացքում իշխանությունների հետ բանակցությունները կամ երկխոսությունը: Այս պահին կա՞ նման գործընթաց:

– Ես ասել եմ, որ գնում են զուգահեռ գործընթացներ: Ոչ իշխանական ուժերն իրենց քաղաքական գործունեությունն են կատարում, որի մեջ մտնում են և հանրահավաքը, հանդիպումները մարզերում, և միջկուսակցական կամ խորհրդարանական հանդիպումները: Նոյեմբերի 10-ին կսկսվի խորհրդարանական գործունեությունը, դուք այդտեղ էլ քայլեր կտեսնեք: Եվ ես միշտ ասել եմ, որ իշխանությունը չի կարող պարզապես դիտորդի նման դիտել, թե ինչ է կատարվում: Դա նշանակում է, որ նա ինչ-որ կերպ պետք է արձագանքի: Բայց արձագանքը չի նշանակում, որ պետք է պարզապես զանգի ու ասի, թե արձագանքում եմ: Իշխանությունն իր գործունեությամբ պետք է արձագանքի: Բայց ես նման արձագանքից տեղյակ չեմ: Եվ անկախ այն գործընթացներից՝ արձագանք կա, թե ոչ, ոչ իշխանական ուժերը հանրահավաքում ժողովրդի առջև իրենց հայտարարած թեզերը հիմա իրականացնում են:

– Գ.Ծառուկյանը նաև Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու անհրաժեշտության՝ մեծամասնական ընտրակարգը վերացնելու պահանջի մասին էր խոսել: Հնարավո՞ր է, որ նոյեմբերի 10-ին եռյակը հանդես գա նման օրենսդրական նախաձեռնությամբ:

– Դա նույնպես որոշելու խնդիր է: Այս պահին նոյեմբերի 10-ի համար նման որոշում չկա, բայց ես ասել եմ, որ պետք է լինի քաղաքական օրակարգ: Եվ այդ օրակարգը ձևակերպեց Գ.Ծառուկյանը: Այդ օրակարգի հիմնական հարցադրումներն են սահմանադրական գործընթացի կասեցում, իշխանություններին ուղղված 12 կետերը, մեծամասնական ընտրակարգի վերացում և չորրորդը՝ արտահերթ ընտրությունները: Այս գործընթացների գեներացիան պետք է ճիշտ, կշռադատված քայլերով ընթանա: Ավելորդ շտապողականություն կամ դանդաղում չպետք է լինի: Տեսաք, որ եղավ խոշոր, հուժկու հանրահավաք, իսկ հիմա դրան միս ու արյուն տալու՝ մարզերում, տեղերում, ընտանիքներում մարդկանց հետ այդ գործընթացը գեներացնելու ժամանակն է, որ այն դառնա համաժողովրդական շարժում:

– Իշխանությունը կոնկրետ քայլեր չի՞ անում, թե գուցե անում է, բայց դա հասարակության համար նկատելի չէ:

– Հիմա սկսվել է գործընթացը ճիշտ գնահատելու, հաշվարկ անելու ընթացքը, ինչը անում ենք մեր կուսակցական կամ միջկուսակցական աշխատանքներով:

– Այդպիսով գուցե հասնեք մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները:

– Չեմ կարծում: Խնդիրը 2017 թվականը ֆորմալացնելը չէ: Իշխանություններին ուղղված այդ 12 կետերն օդից չեն ծնվել, դրանք ակտուալ են այնքանով, որքանով մենք տեսնում ենք, որ այսօր արտագաղթը, աղքատությունը, գործազրկությունը, տնտեսական գործընթացներն արդեն ահագնացող են: Դրանց հետ հաշվի չնստել և այդ խնդիրները պարզապես աշխատանքային դիտարկելն առնվազն ազնիվ չի լինի:

– ՀԱԿ-ում տեսակետ կա, որ եթե առաջիկա երկու ամիսներին այս գործընթացն իր հանգուցալուծմանը չհասնի, այլևս չի հասնի:

– Չեմ կարող ասել:

– Որևէ տեղ ստեղծվե՞լ են այդ միասնական շտաբները:

– Կուսակցությունում գոյություն ունի կազմակերպական աշխատանքների գծով պատասխանատու լուրջ մարմին: Այդ մասին պետք է այդ մարմնին հարցնել: Ասվեց, չէ՞, որ հոկտեմբերի 24-ից սկսվելու է այդ գործընթացը, ուրեմն արդեն սկսված է: Բայց դա չի նշանակում, որ բոլոր բնակավայրերում երկու օր հետո ամեն ինչ պատրաստ կլինի: Կազմակերպչական, ծրագրային, նախագծային գործընթաց է գնում:

– Ո՞րն է լինելու այդ շտաբների ստեղծման նպատակը:

– Միասնական շտաբների ձևավորման հիմնական միտքն այն է, որ մենք կուսակցական ձևաչափից հանրային, զանգվածային մի ձևաչափ ստեղծենք: Ենթադրենք, մեկը չի ցանկանում գնալ մի կուսակցություն, այլ ցանկանում է գնալ քաղաքացիական մարմին: Այս դեպքում արդեն նրան խանգարող բան չկա, նրան որևէ կուսակցական հարցադրում չի արվելու: Միասնական շտաբը լինելու է քաղաքացիական, հանրային ձևաչափի հարթակ, և մարդն իր հարցերի պատասխաններն այնտեղ է ստանալու: Մարդ կա, որ ցանկանում է իր հանրային, քաղաքացիական պարտքը կատարել:

– Հնարավո՞ր է, որ միասնական շտաբի արդյունքում հետագայում միասնական ցուցակ ձևավորվի, և այդպես էլ գնաք ընտրությունների:

– Շուտ է, չեմ կարող այդ հարցի պատասխանը տալ: Որևէ մեկը չի կարող այդ հարցին պատասխանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում