ԵՏՄ անդամակցություն նշանակում է մաքսատուրքերի բարձրացում, նշանակում է ներմուծման գների բարձրացում և ապրանքների սպառման ծավալների կրճատում: Վարդան Այվազյանն այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը հարց ուղղեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո ինչ ցուցանիշ կլինի բյուջեում.«Երբ գիտեն մոտավորապես թվերը, դե ֆակտո պետք է իմանան նաև արդյունքները, հաջորդ շաբաթ կմտնի ԱԺ., եթե մենք ֆիքսում ենք, որ մեր գործակիցը 1,13 է, վատագույն սցենարի պարագայում Հայաստանի բյուջեն ստանալու է 150-170 միլիոն դոլար կոմպենսացիա»,-ասաց Վարդան Այվազյանը:
«Դա ցանկությունների՞ դաշտից է»,-միջամտեց Հեղինե Բիշարյանը:
Պավել Սաֆարյանը նշեց, որ այս շաբաթվա ընթացքում մեկ օր չի եղել, որ այս հարցը չտրվի: «Ձեր հաշվարկները, այո, իրականության մոտ են, իհարկե այսօրվա գնահատականներով: Բելառուսում, Ղազախստանում էլ այս հաշվարկներն են արվում: Քանի որ հարցը բարձրացվել է, ապա ասեմ, որ 22 միլիարդի մի մասը ստացվելու է 1,13 որպես փոխահտուցում, իսկ մյուս մասը մենք ստանալու ենք բարձրացված մաքսատուրքերի հաշվին, որովհետև վերջին հաշվով մենք մաքստուրքերն էլ ենք բարձրացնում: Սա դրական ազդեցությունն է, բայց ակնհայտ է, որ երբ համաձայնագիրը ներկայացնենք, մենք նաև պետք է գնահատենք այլ ազդեցությունները, որովհետև մաքսատուրքերի բարձրացում նշանակում է ներմուծման գների բարձրացում և ապրանքների սպառման ծավալների կրճատում, սրա ազդեցություն ևս կա, բայց նույնպես բացասական»,-ասաց Պավել Սաֆարյանը՝ հավելելով, որ այս փուլում ձեռնպահ են մնացել մանրամասն հաշվարկներ ներկայացնելուց,քանի որ իրավական հիմք չկար: Եթե լրացուցիչ գումարը մեկ-երկու տոկոս տնտեսական աճ կարձանագրվի, սակայն մանրամասն կներկայացվի ավելի ուշ:







































