Մոդել Ժիզել Բունդխենը նկարահանվել է բրազիլական Colcci ապրանքանիշերի skinny ջինսերի գովազդում: Սա, սակայն, մոդելի և ապրանքանիշի առաջին համագործակցությունը չէ, գրում է Spletnik.ru-ն:
Ժիզելի ներկայացրած հավաքածուն կոչվում է Power Skinny Jeans: Այստեղ գերակշռում են տարբեր երանգների և երկարության նեղ ջինսե տաբատները: Երկրորդական դերում են նույն գույների կարճ բլուզները և բարձրակրունկ կոշիկները: