ВР նավթային կորպորացիան Հյուսիսային ծովում հայտնաբերել է նավթի նոր հանքավայր: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը:
«Հյուսիսային ծովի կենտրոնական մասում գտնվող հանքավայրն ունի օրական 5.350 բարել նավթ արտադրելու պոտենցիալ»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
Նոր հանքավայրը հայտնաբերվել է ֆրանսիական GDF Suez E&P UK ընկերության մասնագետների խմբի հետ համատեղ:
ВР-ն և GDF Suez E&P UK-ն որոշել են տարբեր կերպ անվանել հանքավայրը՝ Vorlich և Marconi համապատասխանաբար: