Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Ռուսաստանի 7 խոշորագույն ֆինանսական ինստիտուտների վարկանիշները: Այս մասին ասվում է գործակալության կայքում:
Ընկել են «Խնայբանկի», «Գազպրոմբանկի», «Ռոսսելխոզբանկի», «ՎՏԲ բանկի», «Վնեշէկոնոմբանկի», «Ալֆա-բանկի» և Բնակարանային հիփոթեքային վարկավորման գործակալության վարկանիշները:
Նշվում է, որ այդ հաստատությունների երկարաժամկետ վարկանիշների կանխատեսումը բացասական է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Moody’s-ը Baa2 մակարդակի է իջեցրել Ռուսաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը: