Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ական երկու գործող համայնքապետերը պարտվել են մրցակիցներին

Կիրակի օրը մի շարք մարզերի 14 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Առաջադրված թեկնածուների հիմնական մասը իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ՝ գործող համայնքապետերն էին, որոնք ընտրությանը մասնակցում էին հիմնականում առանց մրցակցի, իսկ որոշ դեպքերում մրցակցում էին անկուսակցական թեկնածուների հետ: Ընդդիմադիր կուսակցությունները 14 համայնքներից և ոչ մեկում թեկնածու չէին առաջադրել: ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն մեկական թեկնածու ունեին միայն 3 համայնքներում, այն էլ նրանք գործող համայնքապետերն էին:

Ամփոփելով կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների արդյունքները՝ արձանագրենք, որ միայն երկու համայնքում՝ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս և Վայոց ձորի Գնիշիկ համայնքներում են գործող ՀՀԿ-ական թեկնածուները պարտվել մի դեպքում՝ անկուսակցական, մյուս դեպքում՝ ՀՀԿ-ական թեկնածուներին:

Մնացած 11 համայնքում համայնքի գործող ղեկավարները հավաքել են ավելի շատ քվեներ: Իսկ մեկ համայնքում միայն ավագանու ընտրություն է եղել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կիրակի օրը կայացած ընտրությունները որակեց լավ և ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Որևէ դիմում-բողոք, խախտումների մասին ահազանգ՝ կապված և՛ նախընտրական քարոզչական փուլի, և՛ ընտրության օրվա հետ կապված, չի ստացվել: «Սա վկայում է, որ, միանշանակ, ընտրական պայքարն ընթացել է օրենքով սահմանված կանոնակարգումների շրջանակում»,- ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ քվեարկության օրը բազմաթիվ տեղամասերում եղել են նաև դիտորդներ, որոնք ամբողջ օրը հետևել են ընտրական գործընթացին:

«ԿԸՀ-ն նաև ուշադրությամբ հետևել է լրատվամիջոցներում ընտրական գործընթացի վերաբերյալ հրապարակումներին, խախտումների մասին ահազանգերին, բայց դրանք ուսումնասիրության առարկա դարձնելուց հետո, ամենամեծ ցանկության դեպքում, ընտրախախտում որակել հնարավոր չէր»,- հավելեց ԿԸՀ նախագահը:

Վերջինս անդրադարձավ նաև Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի դեպքին, երբ գործող ՀՀԿ-ական թեկնածուն սպառնում էր բաց քվեարկություն անցկացնել, որպեսզի պարզի, թե ով ում օգտին է քվեարկում: Մուկուչյանը նշեց, որ դեպքն անմիջապես ուսումնասիրության առարկա է դարձել, քվեարկության օրը տեղամասում ներկա են եղել ԸԸՀ անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, և քվեարկության ավարտից հետո երկու թեկնածուների վստահված անձինք էլ գոհ են եղել անցկացված ընտրության առիթով:

«Քվեարկության ընթացքը ցույց տվեց, որ դրանք ավելորդ մտահոգություններ են եղել, և որևէ խախտում այդ տեղամասում չի եղել»:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններում արդեն պրակտիկա դարձած միանձնյա առաջադրումներին և ձևական թեկնածուներին, որոնք քվեարկությունից առաջ ինքնաբացարկ են հայտնում, Մուկուչյանը նշեց, որ այդ մասով իրենք արել են առավելագույնը, որպեսզի մրցակցություն լինի. ընտրական օրենսգրքով ամրագրվել է պահանջ, որ առնվազն երկու թեկնածու պետք է գրանցված լինի գրանցման պահին: «Բայց երբեմն մենք ականատես ենք լինում, որ թեկնածուներից մեկը վերջին պահին ինքնաբացարկ է հայտնում: Բայց ընտրական օրենքսգրքի պահանջը եղել է հենց հնարավորինս մրցակցություն ապահովելը»,- ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը նաև նկատեց, որ այսօր վաղ առավոտից ևս որևէ դիմում չեն ստացել: Դիմումների ներկայացման ժամկետը այսօր մինչը 18:00-ն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում