Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ եթե «վեցյակի» և Իրանի բանակցությունները շարունակեն առաջ շարժվել նույն ուղղությամբ, ապա Իրանը կվերածվի մեծ սպառնալիքի, քան ԴԱԻՇ-ն է («Իրաքի և Շամի իսլամական պետություն»): Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Մենք կանգնած ենք Իրանի և «վեցյակի» միջև համաձայնագրի սպառնալիքի առջև, որն Իրանին կդնի միջուկային զենք ձեռք բերելու շեմին, որի հազարավոր ցենտրիֆուգներով Իրանը կարող է կարճ ժամանակահատվածում արտադրել ատոմային ռումբի համար նյութեր»,- ասել է Նեթանյահուն:
«Դա սպառնալիք է՝ ուղղված համայն աշխարհին, նախևառաջ՝ Իսրայելին, և այդ սպառնալիքն ավելի վատն է, քան ԴԱՒՇ-ը»,- ասել է վարչապետը: