Կուլտային ռեժիսոր Դևիդ Ֆինչերը մասնակցել է Gap ապրանքանիշի աշնանային գովազդային արշավին, որը կրում է Dress Normal կարգախոսը՝ հայտնում է style.rbc.ru-ն:
Տեսահոլովակները ստացվել են սադրիչ, իսկ դրանցում գլխավոր դերակատարները հայտնի սերիալային դերասաններն են՝ Էլիզաբեթ Մոսը, Մայքլ Քենեթ Ուիլյամսը, Զոյա Մամեթը:
«Dress Normal («Հագնվել նորմալ») հասկացությանը տալ որոշակի բնութագրություն՝ արվեստ է, քանի որ այն, ինչ նորմալ է ինձ համար, կարող է միանգամայն աննորմալ լինել մեկ այլ մարդու համար, ու դրանում է այս արշավի իմաստը»,- ասել է Gap Global-ի մարքեթինգի տնօրենը: