Microsoft Office-ի արտադրանքների շարքում հայտնվել է նոր հավելված: Sway անվանումով ծրագիրը, որը գովազդվել է Microsoft-ի պաշտոնական բլոգում, նախատեսված է ինտեգրված ֆայլերով, պատկերներով ու այլ նյութերով առցանց ներկայացումների ստեղծման համար:
Ներկայումս նոր գործիքը հասանելի է միայն վեբ-հավելվածի տեսքով, որն աշխատում է հայտնի դիտարկիչներից մեծ մասում: Շուտով Sway-ի բետա տարբերակը կհայտնվի iOS-ի, այնուհետև այլ բջջային հարթակների համար: Դրանով արված աշխատանքը կարելի է հրապարակել սոցցանցերում:
Ընկերությունում հայտնում են, որ Sway-ը կարող է կիրառվել հաշվետվությունների, պարզունակ կայքերի կամ մարկետինգային նյութերի, ինչպես նաև դպրոցական նախագծերի ստեղծման համար: