Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանը կազինո չէ, ապրելու տեղ է. Վահագն Հովնանյան

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ամերիկահայ բարերար Վահագն Հովնանյանը:

 – Օրեր առաջ Հայաստան-Սփյուռք համաժողովին էիք հրավիրված, ինչպիսի՞ տպավորություններ ունեք: Առաջին անգամ փորձ է արվում խթանել, պայմաններ ստեղծել, որպեսզի սփյուռքը Հայաստանն իր համար տուն դարձնի և յուրաքանչյուր սփյուռքահայ իր համար սեփականություն ունենա Հայաստանում: Կարծում եք` այս ձգտումները կարո՞ղ են արդյունավորվել և իսկապես առարկայական դառնալ մեզանում:

 – Նախևառաջ Հայաստանը պետք է հրապուրի իր բարքերով, իր ապրելակերպով, իր կառավարությամբ: Պետք է, որ Հայաստանը հրապուրի հայ ժողովրդին: Բոլորն էլ կարոտում են, բոլորն էլ փափագում են այստեղ գալ: Ոչ թե գան երկու շաբաթ մնան և ասեն, որ իրենց պարտքը տվեցին, այլ գան այստեղ ապրեն հայերի հետ, հայկական գանձերը վայելեն:

 – Հայաստանում ապրելը որքանո՞վ է շահավետ, և արդյո՞ք շահավետ լինելը կարևոր է սփյուռքահայերին Հայաստան բերելու համար, որովհետև միայն զմայլվել Արարատի, եկեղեցիների գեղեցկությամբ բավարար չէ սփյուռքահայի կամ որևէ գործարարի համար:

– Հայաստանը դրամ վաստակելու արագ վայր չէ: Հայաստան պետք է գալ, հիմնել և սկսել կամաց-կամաց աշխատել: Պետք է հեռուն նայել, ոչ թե արագորեն գան դրամ վաստակեն ու փախնեն: Հայաստանը ապրելու, վայելելու տեղ է, սքանչելի երկիր է: Հայաստանի ամեն անկյուն դրախտ է:

– Փոքր բիզնեսի հետ կապված Դուք վերջերս կարծիք էիք հայտնել` ասելով, որ Հայաստանում փոքր բիզնեսը զարգացած չէ, և դա բացասական էիք գնահատել: «Փոքրիկ խանութներին պետք է ամեն տեսակի առիթներ տան, իսկ այն մարդիկ ովքեր գուքան ու հարքերը կգանձեն, կարծես թե կուզեն մեր վերջին կաթիլ արյունն ալ առնել: Այնպես արեք, որ մարդիկ աշխատեն: Կարծես թե այդ հարկայինի մարդիկ նստած են և կկասկածեն բոլորի վրա»,- ասել եք Դուք:

 – Ձեր կարդացածը նորից կարող եմ կրկնել: Երկրի ամենամեծ ուժը միջին խավն է, ոչ թե հարուստ խավը: Հարուստ խավը ահավոր ծավալներ ունի ներդրումներ անելու համար, բայց փոքր բիզնեսմենի համար դա իր ապրուստն է՝ պետք է զարգացնի, մեծացնի, չի մտածում` աշխատածս տանեմ Շվեյցարիայի բանկերում դնեմ: Ես տեսա, որ դրանց ծիլերը դեռ բողբողջ չդարձած մաքրում են:

 – Դուք այն եզակի սփյուռքահայ գործիչներից եք, որ իշխանությունների հետ ունի ուղղակի շփումներ և հարաբերություններ: Իշխանության թե նախկին, թե ներկա շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ցանկանում են Ձեզ հետ շփվել, խորհուրդներ հարցնել` որպես հմուտ գործարարի: Գիտեմ, որ Դուք հանդիպել եք վարչապետի հետ և նրա 100 օրվա գործունեությունը չգնահատեցիք, հիմա կարո՞ղ եք արդեն գնահատել և ինչպե՞ս եք գնահատում:

 – Ես իր մեջ այն ոգին տեսա, որ ուզում է օգնել իր հայրենիքին: Երկու-երեք հարցեր դրեցի, շատ զգուշորեն հետևեց դրանց և մինչև հիմա էլ հետևում է, որ սկսի այդ գործերը: Այդ ձգտումն ունի, ուզում է օգնել: Վստահ եմ, որ ես չպետք է իրեն ձգեմ, որ ինքը չմոռանա: Ինչ որ անենք, որ քարն էլ այստեղից այնտեղ տանենք` Հայաստանի համար շահ է: Պետք է այդ ձգտումն ունենան, որ օգնեն բիզնեսներին, առանց բիզնեսի մենք ոչ մի տեղ չենք կարող գնալ, կմնանք այն տեղում, որտեղ հիմա ենք: Վստահ եմ, որ ինքը կհետևի այն ամենին, ինչը որ ցույց տվեցի: Ցույց տվեցի, որ փոքրիկ Հայաստան ենք ուզում կառուցել, մի պատմական Հայաստան՝ քրիստոնեության օրրանը: Այսօր 2 մլրդ քրիստոնյա կա, գոնե մեզ բարեկամ լինեն, գան տեսնեն, թե մենք այս փոքրիկ երկրում քանի հազար եկեղեցի ենք կառուցել քրիստոնեությունը առաջ տանելու համար: Հուսով ենք, որ դա կարող ենք առաջ տանել` տուրիզմը զարգացնելու համար:

 – Դուք օրինակ եք նաև շատ սփյուռքահայ գործարարների համար, ովքեր փորձեցին, ներդրումներ արեցին, կորցրեցին այդ ներդրումները տարբեր հովանավորների պատճառով: Տարբեր իշխանավորներ մարդկանց ուղղակի ունեզրկեցին, և նրանք ստպված եղան հեռանալ Հայաստանից: Չե՞ք ափսոսում, որ այդ մարդիկ շատ չեն, հաջողություն չունեցան, որովհետև նրանք չունեին իշխանությունների հետ ունեցած Ձեր կապերը:

 – Ոչ, ոչ, ես կապեր չունեի, ես եկա այստեղ և առաջին բանը որ արեցի՝ վարձեցի ամենալավ փաստաբանին, հաշվապահին և նրանց խորհրդով սկսեցի աշխատել: Չպետք է սրտով գաս Հայաստան, այլ հստակ կանոններով առաջնորդվես: Եթե չկարողացան հաջողության հասնել, չպետք է Հայաստանին մեղադրել: Դա Հայաստանի մեղքը չէ, ամեն երկրում էլ խաբեբաներ կան, ովքեր փողերը հավաքում ու փախչում են: Ամեն տեղում էլ կա, եթե զգուշ չես: Միայն կարող եմ ասել, որ այնքան վատն էր բիզնեսը, որ հաճախորդ չունեին և այլն, և այլն: Դա ամեն տեղ էլ պատահում է: ԱՄՆ-ում ամեն 3-4 տարին մեկ անկում է լինում, հետո բարձրանում: Այդ ելևէջները ստեղծվել են բիզնեսի համար:

– Հայաստանն ունի իր առանձնահատկությունները, և Դուք դրա մասին շատ եք խոսել: Օլիգարխիան համարում եք Հայաստանի գլխավոր արատներից մեկը: Ի՞նչ անել, որպեսզի օլիգարխիան, որը հարուստի ու քաղաքականության մերձեցումն է, որը թույլ չի տալիս տնտեսությանն առաջ շարժվել, վերանա: Ինչպե՞ս գլխատել օլիգարխիան:

 – Եթե իրենք չանեն, ապա իրենց զավակները, թոռները այդ փողն օգտագործելու են Հայաստանի համար, որպեսզի իրենց հոր ու պապի անունը ավելի մեծ դարձնեն:

– Բայց Հայաստանը այդքան ժամանակ ու ռեսուրս չունի: Մենք իրավունք ունե՞նք այդքան շռայլ լինել ժամանակի հետ:

 – Կարևորը առաջին սերունդի սկսելն է: Նրանք կարող են համալսարաններ, համալիրներ կառուցել իրենց անուններով:

 – Այսինքն` մենք օլիգարխների դեմ պայքարելու կարիք չունե՞նք:

 – Ինչպես պետք է պայքարենք՝ համոզելով:

– Օրինակ՝ Ռուսաստանում այն օլիգարխները, ովքեր հակառակ էին իշխանություններին, բանտարկվեցին: Նրանց ունեցվածքը բաշխվեց այլոց միջև: Գուցե ավելի վիրահատական միջոցներով է պետք պայքարել:

 – Ես սպասում եմ, որ նրանք իրենց գրպանները կբացեն և կսկսեն օգնել այս հայրենիքի առաջ գնալուն: Առանց դրամի այս երկիրը առաջ չի գնա:

– Բայց Հայաստանը լավ շուկա չէ մեծ գումարներ վաստակելու համար և շատ արագ հարստանալու մի ձև կա՝ գողանալ: Այլապես այդ մեծահարուստները որտեղից են կարողացել հայթաթել այդքան մեծ գումարներ առանց գողանալու:

 – Ես գողանալու մասին չեմ կարող ասել, որովհետև ականատես չեմ: Եթե դիզել են այդ հարստությունը, ուրեմն բրավո իրենց, որ սկսել են շուկայի մեջ դնել: Ես ավելի լավ ձևով եմ մոտենում: Աստված թող տա իրենց այն մտածողությունը, որ սա իրենց երկիրն էլ է:

 – Հայաստանում քաղաքական զարգացումներ են, և ես վստահ եմ, որ Դուք հետևում եք սահմանադրական փոփոխությունների այն հայեցակարգին, որն արդեն դրվել է շրջանառության մեջ: Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք: Կարծո՞ւմ եք, որ այդ փոփոխությունները պետք է լինեն և Հայաստանը ավելի ժողովրդավարական երկիր դառնալու համար պետք է անցնի խորհրդարանական կառավարման ձևի:

 – Շատ արագ-արագ մեր ապրելու ձևը չպետք է փոխել: Մենք գիտենք, որ 4-5 տարին մեկ նախագահ ընտրելու համակարգը աշխատել է շատ երկրներում, ուրեմն եկեք չփոխենք, դա ժամանակի կորուստ է: Ինչ որ ունենք, եկեք դա օգտագործենք: Այդ կերպ ենք մենք ապրել սովորելու:

– Կարո՞ղ ենք ասել, որ Դուք դեմ եք սահմանադրական բարեփոխումներին:

 – Ես դեմ չեմ, բայց չեմ ուզում, որ փոփոխություններ անենք: Տուն, որ սարքում ես, եթե ամեն անգամ միտքդ փոխես, ապա դրա կառուցումը չի ավարտվի:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական դաշտի այն խաղացողներին, որոնք այսօր կան: Մի կողմից` իշխանություն, մյուս կողմից` ոչ իշխանական ուժեր: Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը հարուստ մարդ է և քաղաքականության մեջ ունի հսկա կուսակցություն, Հայաստանում փոփոխություններ բերելու ներուժ: Ինչպե՞ս եք վերաբերվում այն քաղաքական ուժերին, որոնք համախմբվել են ԲՀԿ կողքին:

– Ես կարծում եմ, որ մենք ամեն կերպ կտոր-կտոր ենք եղել: Այս տարբեր-տարբեր կուսակցությունները մեզ ոչ մի տեղ չեն հասցնի: Մենք երբեք միաբան չենք եղել: Տաս կազմակերպություն ունենալը միաբանություն չէ, սա իրար կտրտել է, մեկը մյուսի տակ օճառ գցել է: Ով էլ որ լինի` երկու հատը շատ լավ է, որովհետև դա պայքար է:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում օլիգարխների քաղաքականության մեջ լինելուն: Բիզնեսի ու քաղաքականության սերտաճումը արդյոք վտանգավոր չէ՞ երկրի բնական զարգացման համար:

– Դա վտանգավոր է: Երբ որ այդքան մոտ են հայրենիքի համար դրամ ծախսելուն, արդեն հեռվից հոտը զգում ես, ինչը շատ տգեղ է: Պետք է ազատ կերպով այդ գործերը բաժանեն տարբեր ընկերությունների միջև, որպեսզի բոլորն էլ կարողանան աշխատել:

– ԱՄՆ-ի քաղաքականությանը այդքան մոտ լինելով հանդերձ՝ այսօր Հայաստանն իրեն դաշնակից է ընտրել Ռուսաստանին և նրան է հանձնել իր անվտանգությունը, Դուք Հայաստանում եք եղել նաև այն սուր իրավիճակներում, որի ականատեսն ենք եղել ամիսներ առաջ օգոստոս ամսին: Ինչպե՞ս եք վերաբերվում աշխարհաքաղաքական այն նոր իրողություններին, որին աշխարհն այսօր ականատես է:

– Պետք է զգուշ լինենք, որ այդ օրին չհասնենք՝ ընկնենք այս կողմ, այն կողմ: Պետք է ազատ մնանք ու ազատ մեծանանք, ազատության համը առնենք:

– Մի քանի օր առաջ ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից գրողի ծոցը ուղարկեց արձանագրությունները չվավերացնելու թուրքական իշխանությունների քաղաքականությունը: Ի դեպ, հայ-թուրքական արձանագրություններին Դուք էլ էիք կողմ և ջատագով, որպեսզի սահմանը բացվի:

– Միշտ կողմ եմ եղել: Մենք այդ ժողովրդի հետ պետք է հարևան լինենք: Պետք է բացեն դռները, որ մենք սկսեն հարաբերվել:

 – Բայց այն նախապայմանները, որ մեր առաջ դնում են թուրքերն ու ադրբեջանցիները, մենք չենք կարող ընկրկել և ծնկի գալ: Ի՞նչ անել այդ դեպքում:

– Ես միայն մեկ բան գիտեմ, որ հսկա արտադրող երկիր է և մեզ կարող է ծովի մեջ խորտակել, բայց վախը մահ է: Պետք է խելացիորեն մոտենանք իրենց, խելացի ընդունենք իրենց հետ դռներ բացելը: Այս պատերազմները մարդկային ոչ մի խնդիր չեն կարող լուծել: Եկեք զոհ չլինենք, եկեք համեստ լինենք ու համեստությամբ փորձենք լուծել ապագայի խնդիրները: Շատ դժվար է բանտի մեջ մեծանալը:

 – Սփյուռքը դեմ է հայ-թուրքական հարաբերություններին, դեմ է, որ այս պայմաններով հարաբերություններ կառուցվեն, բայց մյուս կողմից` Հայաստանը տնտեսական լրջագույն խնդիրներ ունի, որոնք պայմանավորված են նաև այդ սահմանի փակ լինելու հետ: Կարծես մի կողմից ունենք սփյուռքի անհամաձայնություն, մյուս կողմից` ունենք ներքին դժկամություն Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար:

– Տարբեր տեղերում տարբեր մտածողություն կա, բայց մենք պետք է մեր օրակագը ձևավորենք, թե ինչպես պետք է ապրենք մեր հարևանների հետ: Ճիշտ է, իրենք հողերն են ետ ուզում, բայց մենք հողերի կարիք չունենք, այստեղ այնքան տեղ կա, որ կարող ենք մինչև 10 մլն մարդ բնակեցնել: Պետք է գոնե փոքրիկ երկրներում առանձնահատուկ լինել:

– Հայոց ցեղասպանության պահանջատերը սփյո՞ւռքն է, թե՞ Հայաստանը, որովհետև սփյուռքը այդպիսի մանդատ չի տվել Հայաստանին:

– Հայաստանը շատ խելացի ձևով առաջին օրերին ասաց, որ մենք հողային պահանջ չունենք: Բայց սփյուռքի պահանջը իրենց հողերն են, իրենց ամենամեծ հարստությունները կողոպտեցին: Նրանք ամենաառաջին մեծահարուստներն էին Թուրքիայում: Մենք էլ Հայաստանում ունենք նոր մեծահարուստներ և նրանց հետ պետք է ամեն կերպ խոսենք, համոզենք, որ այդ փողերը բանկերում դնեն և դրամ տան ժողովրդին, որպեսզի կարողանան աշխատել:

– Արամ կաթողիկոսը հանդես եկավ Հայաստան-Սփյուռք համաժողովին, և Սիսի կաթողիկոսությունը պահանջելու խնդիր դրեց Թուրքիայի իշխանությունների առաջ: Նույն օրերին Դեյր Էր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին պայթեցվեց «Իսլամական պետության» կողմից:

– Դա իրենց արձագանքն էր, Թուրքիան արթուն կառավարություն է: Իրենք էլ են մարդ: Մենք էլ մի կերպ պետք է կարողանանք շահագործել իրենց մեծությունը:

– Մերձավոր Արևելքի այս խմորումներին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Կարծում եմ, որ արաբական երկրների անմիաբանության պատճառով են, որ այսօր պատժվում են: Աշխարհի ամենահարուստ երկրներն են, բայց իրար են վնասում: Ամեն օր նոր իսլամական խումբ է հայտնվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում