Իրանը ներկայացրել է «երկինք-երկինք» տիպի հրթիռներով զինված առաջին հայրենական անօդաչու թռչող սարքը: Այս մասին այսօր հայտնել է իրանական IRNA տեղեկատվական գործակալությունը:
Նոր անօդաչուն իրանական «Մուհաջիր» սերիայի անօդաչուների արդիականացված տարբերակն է:
Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին լրագրողներին ասել է, որ նոր անօդաչուի հրթիռներն ունակ են ոչնչացնել բոլոր տեսակի օդանավերը, ներառյալ՝ կործանիչներ, անօդաչու թռչող սարքերի մի քանի տեսակներ և ուղղաթիռներ:
Նրա խոսքով՝ նոր անօդաչուն ստեղծել են Իրանի պաշտպանության նախարարության մասնագետները: