Իրանը կարող է իր նավթային պաշարներից օգտվել հաջորդ 60 տարիներին, քանի որ երկիրը նավթի պաշարները հասցրել է 157 մլրդ բարելի: Այս մասին ասել է Իրանի ազգային նավթային ընկերության փոխնախագահ Բահման Սոլեյմանին՝ փոխանցում է PressTV-ն:
Համաձայն ենթադրությունների՝ Իրանն ունի 60 տարվա նավթի և 200 տարվա գազի պաշարներ՝ ասել է Սոլեյմանին:
Նրա խոսքով՝ Իսլամական հեղափոխությունից հետո առաջին տարիներին սպասվում էր, որ Իրանի նավթային պաշարները կբավականացնեն 20 տարի, սակայն ընդլայնված ուսումնասիրություններից հետո հայտնաբերվեցին նավթի հումքի բազմաթիվ հանքավայեր:
Նավթի որոնումը կատարվում է ողջ երկրում՝ հավելել է նա:
Մայիսին հայտարարվել էր, որ Իրանում նավթի արդյունահանման ծավալը մարտին ավարտվող իրանական օրացուցային տարվա ավարտին կհասնի օրական 4 մլն բարելի: