Չեխական բանակի գլխավոր շտաբի ղեկավար Պյոտր Պավելը շաբաթ ընտրվել է ՆԱՏՕ-ի գլխավոր հանձնաժողովի ղեկավար, հաղորդել է RIA Novosti-ին՝ հղում կատարելով Չեխիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Յան Փեյշեկին:
Նոր նախագահի ընտրությունը կայացել է շաբաթ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի հանձնաժողովի նիստի վերջում:
Ռազմական հանձնաժողովը ՆԱՏՕ-ի գերագույն ռազմական մարմինն է, որի կազմի մեջ մտնում են դաշինքի անդամ երկրների բանակների գլխավոր շտաբների ղեկավարները և ռազմական ուժեր չունեցող, սակայն ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող Իսլանդիայի քաղաքացիական ներկայացուցիչը: