Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Օրվա իշխանությունն ամենավտանգավոր բանն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Դուք միշտ կարևորել եք մեր երկրում քաղաքացու դերը: Մեկ-մեկուկես տարի առաջ մենք ունեինք ակտիվ քաղաքացի, որը պայքարում էր այս կամ այն խնդրի դեմ և մեծ հաջողություններ էր գրանցում: Վերջին մեկ տարվա ընթացքում կարծես բոլոր նախաձեռնությունները դատապարտված էին անհաջողության : Փաստորեն, բոլորը խոսում են քաղաքացիական հասարակության կարևորության մասին. իշխանությունը խոսում է դրա անհրաժեշտության մասին, բայց տեսնում է վտանգներ, իսկ ընդդիմությունը՝ իրեն հակառակորդ: Պատճառը ո՞րն է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք:

Հիմա իրոք մտահոգիչ վիճակ է: Այժմ մենք պատրաստվում ենք մեր կրթահամալիրի ստեղծման 25-ամյակին և պիտի հանդիսավորությամբ նշենք այն: Դիմում ենք բոլոր սեբաստացիներին՝ հարյուր-հազարավոր շրջանավարտներին, մասնակցելու՝ որտեղ էլ լինեն: Ուզում ենք համախմբող մի բան դառնա, որովհետև մեր մանկավարժությունն է այդպիսին: Հիմա անընդհատ արձանագրում ենք այն փաստը, որ այդ ոգևորողը դպրոցն է՝ իր, իր երեխայի դպրոցը, իր երեխայի կրթությունը, բայց շատ հաճախ՝ անհավես, դժվար շարժվող, երկար կշռադատող: Խնդիրն ունենալ-չունենալը չէ, խնդիրը ոգևորության, հավեսի պակասն է, ինչը բացատրություն չունի:

Հիմա բլոգ եմ վարում և արդեն 90 օր անընդհատ գրում եմ իմ պատմությունը, որը նաև կրթահամալիրի պատմությունն է: Հասել եմ 1988 թ.-ին, ու դարձյալ համեմատությունը հօգուտ այսօրվա մեր հասարակության չի: Ասել, որ այն ժամանակ ավելի լավ էինք ապրում՝ այդ մասին չէ խոսքը: Բայց ինչպիսի աջակցություն էինք ստանում, ինչպիսի ոգեղենություն: Հանրությունը քեզ և՛ պաշտպանում էր, և՛ արձագանքում էր, և՛ պահանջում էր, և հետաքրքիր էր ավելի: Այժմ մենք վարպետորեն ենք կազմակերպում, ավելի խելամիտ, հասուն, բայց  այս հասարակական կապը վտանգավոր վիճակ է: Ինքը՝ հասարակությունը, կարող է մի կողմ կանգնել և իր դպրոցից պահանջել այնպիսի բաներ, որոնք գիտի՝ դպրոցի լուծելիքը չեն: Սա չի թուլացնում մեզ, մենք մեր գործը պիտի անենք, բայց արդեն տեսնում ես այն խնդիրները, որոնք հանրային են, հասարակության առջև են դրված, սկսում ես կասկածել: Նույնը վերաբերում է նաև ուսուցիչներին: Տեսնում ես, որ այդ անհավեսությունը մտել է նրանց մեջ, որքան էլ որ կրթահամալիրը ուրիշ է, որքան էլ որ մենք պաշտպանում ենք մի քանի շերտով, բայց միևնույն է՝ բոլորը այդ հասարակության անդամ են: Իշխանությունը պետք է իմանա, որ սա ընդդիմությունն է: Այս համատարած պասիվությունը որ կա, բոլորիս ընդդիմությունն է: Այս անկյանք հասարակությունը բոլորիս ընդդիմությունն է:  Իմ ընդդիմությունն է նաև, որովհետև առանց իմ ծրագրերի՝ ի՞նչ Հայաստան: Ես այդ ծրագերը չեմ կարող իրականացնել, քանի որ չկա այդ ակտիվ մարդը: Ես ասում եմ՝ այս պասիվ, անհավես, դժվար շարժվող մարդը նախաձեռնող մարդու ընդդիմությունն է:

Պատճառները որտե՞ղ են:

 Շուտ են հոգնում, կենսունակությունը շուտ սպառում: Կարելի է ամեն ինչի մեջ մեղադրող բան գտնել, բայց մեկ է, ես ասում եմ՝ թոթափեք այդ հոգնությունը: Թևավոր խոսք է դարձել արդեն՝ հոգնած ես՝ մեռիր: Որովհետև կյանքը ծնունդ է, որ անընդհատությունն է: Հոգնածի հոմանիշը ո՞րն է՝ կամ պիտի մտնես մահիճ և արթնանաս թարմ, կամ մեռիր. ի՞նչ ես ուզում, գերեզման մի դարձրու կյանքը, որովհետև այն հանգստությունը, որ դու ուզում ես՝ գերեզմանում է:  Ես ասում եմ՝ թոթափի՛ր քո այդ հոգնությունը, ապրո՛ղ մարդ: Սիրի՛ր քո երկիրը՝ բոլոր թերություններով հանդերձ:

Գուցե հոգնեց, որովհետև պայքարները ավելի քիչ արդյունք սկսեցին գրանցել:

Պայքարեց՝ չհասավ, արդյունք չգրանցեց, ես այդ ամենը հասկանում եմ: Ի՞նչ եք առաջարկում: Սրա վրա կհարատևի ծույլ իշխանությունը:  Դա վտանգավոր բան է, իշխանությանն էլ պետք չի, որովհետև իշխանությունն էլ զավակ ունի: Օրվա իշխանությունն ամենավտանգավոր բանն է: Ես բոլոր ժամանակների իշխանությունում եմ: Ես պատասխանատու եմ այդ առումով, չի կարող օրվա իշխանություն լինել: Դա վտանգավոր բան է նաև իշխանության համար, իր երեխայի, թոռան ապագայի համար:

Անկախության հերթական տարեդարձն է:  Տպավորություն կա, որ հայրենասիրության պակաս կա: Ինչո՞ւ եմ այդպես ասում. որովհետև հենց  ուսումնական տարին սկսվեց՝ հայրենասիրության դասեր, խմբակներ բացելու հետ կապված պայմանագրեր, համաձայնագրեր ստորագրվեցին: Նախ կուզենայի իմանալ՝ արդյոք կա՞ր դրա անհրաժեշտությունը, և Դուք, որպես կրթության կազմակերպիչ,  այդ կերպ կպատկերացնեի՞ք:

Ակումբային, ոչ ֆորմալ կրթությունը մեր մանկավարժության առանցքներից մեկն է: Կա ձևական կրթություն՝ դաս-դասարանային համակարգը, վարչահրամայական մեթոդը, որը սովետի և մեր իրականության իներցիոն վերականգնումն է: Եվ կա ոչ ֆորմալ կրթություն, որը ակումբային գործունեություն է: Այսինքն՝ երբ  հավաքված են մարդիկ որոշակի հետաքրքրության շուրջ, երբ բավարարվում է ներքին պահանջմունքը:

Այսօր կրթահամալիրում գործում են տասնյակ ակումբներ՝ կա անիմացիոն ակումբ, ֆոտոդիզայնի ակումբ, երաժշտական լաբորատորիա: Սա բուռն գործունեություն է: Ակումբի ղեկավարը սովորական ուսուցիչ չէ. ես սա ասում եմ, որպեսզի հանկարծ չվարկաբեկենք: Բայց այդ ակումբը ներքևից եկող բան է, ոչ թե պարտադրանք, որովհետև պարտադրելը կլինի նույն ֆորմալ կրթությունը: Երբ մտնում ես Էջմիածին՝ Մշակույթի տան կողքին հսկայական տուն է:  Ասում են՝ ինչ-որ գեներալի տուն է, ես չեմ ճշտել, բայց միևնույն է՝ դա ջնջում է բոլոր ակունքները, դատարկում Հայաստանը: Ի՞նչ նախաձեռնության մասին է խոսքը: Իսկ երբ որ գային այսօրվա մեր ռազմատեխնիկական ինստիտուտներ, այսինքն՝ զորամասի և դպրոցի միջև հաստատվեին այն կապերը, որ հիմա մենք անում ենք ամենատարբեր ռազմամարզական ակումբների ձևով: Ինչպես Արցախում «Ասպետ» ակումբը, այնպես էլ մեր ակումբը նորմալ բան է: Եթե բանակն էլ մեզ աջակցեր՝ այն գործող իրական բանակը, դա անպայման առողջացման կբերեր՝ վստահեցնում եմ Ձեզ: Բայց էս արհեստական, սարքած, հնարովի հայրենասիրության մասին է խոսքը: Հետո շուտով առաջին պլան են գալու այդ դպրոցի տնօրենները՝ շքանշաններով, կռված և չկռված մարդիկ, ու կներեք՝ այդ «յախքը» նորից կրկնվելու է:

Ընդհանրապես, խորհրդային շրջանից այդ ձևականությունը, կեղծիքը ուտող ցեցեր էին, որ կերել են ամբողջ հասարակությանը: Հիմա 25 տարում մենք պետք է ցույց տայինք այն եղանակը,  թե ինչպես ենք հաղթահարում ձևականությունը, կեղծիքը: Բայց դուք տեսել եք, թե ինչպես պնդացրինք, հիմքը դրեցինք և շարունակ դրա վրա նոր բաներ ենք ավելացնում: Ընդ որում, շատ լավ կարող էր լինել:

Մի քանի շաբաթ առաջ ինձ հրավիրեցին՝ մասնակցելու Ինժեներական զորքերի օրվան: Ես մասնակցեցի, լավ տպավորություն ստացա, այնտեղ տեսնում էի տեխնիկական ստեղծագործության հսկայական բան, որ բանակի և դպրոցի հարաբերակցությունը կարող էր բերել նաև դեռահասների մոտ տեխնիկական ստեղծագործության  խթանման աճի: Այսինքն՝ խոսքը միայն բանակի զուտ ֆիզիկական պատրաստվածության մասին չէ, խոսքը կրթության մեջ բանակի, որպես իրական պատվիրատուի, քաղաքացիական ծառայության հանդես գալու մասին է: Սա նորմալ բան է, և այս հարաբերությունները՝ բանակ-դպրոց, չի կարելի փչացնել: Առողջացնող նոր բան պիտի գա: Ուզում եմ ասել՝ երբ կա վերևից եկող թելադրանք, պարտադրանք, էլ ինչի՞ մասին է խոսքը:

Գուցե իշխանությունները օգոստոսյան դեպքերից հետո՞ զգացին, որ անհրաժեշտ է այսպիսի դասընթացների կազմակերպում:

Ուզում եմ հասականանք, թե հայրենասիրությունը ոնց է լինում: Դա պահանջում է ամենօրյա խնամք: Երբ դու ամեն օր հոգ չես տանում, չես խնամում մի բան, կարևոր չէ՝ մայրիկն է, բնակարանն է, շունն է, կապը կտրվում է: Հիմա հայրենիքի ու մարդու միջև այդ կապը կտրվել է: Դա շատ լուրջ, վտանգավոր բան է:  Բայց սա ենթադրում է այդ կամուրջների, կապերի բազմաֆունկցիոնալ վերականգնում: Դա երկարատև պրոցես է՝ հայրենագիտություն, ճամփորդություն, վրան խփել, արկածային այլ պայմաններում ժամանակ անցկացնել:

Ամբողջ օգոստոս ամիսը 200-ի չափ մեր դեռահասները անցկացրին ռազմամարզական ճամբարում՝ Հնեվանքում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Ստեփանավանի զորամասը ստեղծեց այդ վրանային, դաշտային ճամբարը: Տեսնեիք՝ դա ինչ հեքիաթ էր՝ իսկական արկած էր. գետում լողալը, դժվարություններ հաղթահարելը, վրանում քնելը, բանակային կյանքով ապրելը, ճաշը եփելը, շփումը զորամասի հետ, կրակելը և այլն, և այլն: Մենք պետք է գնանք այս ճանապարհով: Հայաստանով մեկ կան այդ զորամասերը, բա ի՞նչն է խանգարում, որ Հայաստանում այդ դաշտային ճամբարների թիվը ավելանա, դպրոցների նախաձեռնություններ լինեն գնանք այդ ճանապարհով: Հիմա դրա համար ի՞նչ է պետք: Պետք է վախը հաղթահարել: Այդ վախը վերևից ներքև է: Բոլորը մտածում են միայն աշխատանքը չկորցնելու մասին: Դուք գնացեք մարզեր ու տեսեք՝  ինչ ստրկական են դպրոցի տնօրենի ու մարզպետի հարաբերությունները: Սարսափելի է: Եվ այդ հարաբերություններում՝ կրթություն, ակումբ, ռազմահայրենասիրությո՞ւն: Սա բերելու է ձևականության: Կեղծիքն է բազմապատկվելու, ձևն է շատանալու, ընդունելու է նոր երանգներ:

Այս մեկ տարին,  սեպտեմբերի 3-ից հետո, ամենաշատը խոսեցինք ինքնիշխանության կորստի վտանգների մասին, երբ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց, որ Հայաստանը պետք է միանա Եվրասիական միությանը: Ի՞նչ ունենք այսօր՝ անկախությունը պահելու համար, ի՞նչ պետք է անենք:

Ազատության առաջին աստիճանը՝ ինքնուրույնությունը, մենք մոռացել ենք: Եթե մարդն ինքնուրույն չէ, ապա ոչ մի բանի մասին չարժե խոսել: Ահա այստեղ մենք մի երկարատև բաց ունենք:

Որն այս 25 տարիների ընթացքում չլցվեց:

Երբ մարդ կարողանում է ծնողներից անկախ ինքնուրույն ապրել, ինքնուրույն ընտանիք դնել, ինքնուրույն վճիռներ կայացնել: Ինքնուրույնը հոմանիշ կարող է լինել նաև անկախության, չէ՞ որ գալիս է նաև տնտեսական ինքնուրույնությունը և պատասխանատվությունը սեփական որոշումների հանդեպ:

Մենք ուզում ենք հասարակական-քաղաքական կյանքը մարդու անձնային կյանքից դուրս դիտել: Բայց նայեք, թե ինչ կյանքով է ապրում այդ մարդը: Այդ մարդուն վերցնում-դնում են քաղաքական ռակուրսի մեջ և ուզում են, որ տարբերվի: Բայց այդպես չի կարող լինել: Մենք շարունակ կարծես ուղղված լինենք դեպի իշխանություն, ու ստացվում է հարձակում՝ մի դարպասի վրա: Նախ՝ չես հասկանում, թե ինչ է նշանակում այդ դարպասը գրավել, և հետո՝ ո՞րն է լուծումը: Այսինքն՝ այն մարդը, ով ինքը պետք է լիներ գլխավոր գործող անձը, ինքնուրույն վճիռներ կայացնողը, խիզախողը, ինքն իրեն այս ամենից օտարել է: Իշխանություն, ընդդիմություն՝ այս առումով մի հոգսի մեջ են, որովհետև երկուսն էլ ցանկանալու են այդ քաղաքացիական, քաղաքական կապիտալը՝ մարդուն: Հիմա մարդու կորուստ է՝ կորցրել ես մարդուն, ուրեմն ամեն ինչ ես կորցրել: Այսինքն՝ մենք ուզում ենք, որ մարդը կորի, բայց հայրենասիրությունը լինի: Ո՞ւմ համար, ինչի՞ համար: Նախ մարդն է, և մնացածն էլ մարդու համար է: Երբ ասում են՝ հայրենասիրության պակաս, ես ասում եմ՝ հավեսի, կյանքի պակաս. հեծանիվ ինչո՞ւ չեն քշում, հոլ ինչո՞ւ չեն խաղում:

Բայց մենք տեսանք, որ սահմանին օգոստոսյան լարումը կարծես համախմբող դեր ունեցավ: Ի նկատի ունեմ՝ հանրությունը կարծես մեկտեղվել էր, վա՞խն էր հաղթահարում, թե՞ պատերազմի նկատմամբ վախն էր, որ համախմբել էր հանրությանը:

Դա եղավ, իսկ այսօր կա այն մտահոգությունը, թե՝ հետո՞ , լավ, ո՞րն է լուծումը: Էս հայ-ադրբեջանական հակամարտության, այս թշնամության , այս օտարման վերջը ո՞րն է: Սա օտարման մի խորը անդունդ է: Մի կողմից՝ այն, որ առանց իրար ապրելու չենք կարող, մյուս կողմից՝ անընդհատ ֆիլմեր, թե ադրբեջանական բանակը վերջին տարիներին ինչ ծավալներ է ընդունել, ինչ զենք է գնել: Լավ, իսկ ո՞րն է լուծումը: Այսինքն՝ հիմա հասարակության մեջ կա՞ իրական քննարկում: Այսինքն՝ խնդիրը փակվեց ու վե՞րջ:  Ընդ որում, մինչև վերջ հասկանալի չէ, թե ինչ է կատարվում:  Շատ լավ նախաձեռնություն է հիմա այդ տարկետումը հանելը: Ես ասել եմ՝ մինչև օրենքում փոփոխություն չլինի և ծառայության առումով արդարացիություն չլինի, ես չեմ հավատա, որ ինչ-որ փոփոխություն կա մեր հասարակությունում, հասարակական գիտակցության մեջ: Այդ քայլը թող լինի, հետո նոր կխոսենք: Մենք անընդհատ չպետք է մոռանանք, որ մեր երեխաները թիրախ են: Չի կարելի հերոսացնել բանակը, բանակի հրամանատարին, նախարարին, որպեսզի արդարացնես քո անգործությունը: Եվ այսօր հայ-ադրբեջանական հարաբերությունների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին նորմալ խոսակցություն էլ չկա:  Եվ եթե Ցեղասպանության 100-ամյակը պետք է անցկացվի այդ տեսակ ձևական, ժամանակավրեպ միջոցառումներով, ապա շատ լուրջ բացթողում կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում