Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյի իշխանությունները մտադրություն են հայտնել ստեղծելու հատուկ ծառայություն, որը կզբաղվի վտանգավոր թափառող շներին բռնելով: Շուտով համապատասխան լիազորությունները կստանա քաղաքային Rad ընկերությունը՝ հայտնել են քաղաքի իշխանությունները: Շրջակա միջավայրի հարցերով դեպարտամենտի ղեկավար Զլատկո Պետրովիչը հայտարարել է, որ մայրաքաղաքի պաշտոնյաները պարտավոր են արձագանքել նոր մարտահրավերներին և մտադիր են մաքրել փողոցները վտանգավոր կենդանիներից: Նման հայտարարությունը նա արել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 12-ին միանգամից երկու կանայք հիվանդանոցում են հայտնվել շների հարձակումից հետո: Այս մասին գրում է The Balkan Insight-ը:
Ագրեսիվ կենդանիները մեծ խնդիր են Բոսնիայի և Հերցեգովինայի համար. մայրաքաղաքի փողոցներով թափառում են մոտ 12 հազար անօթևան շներ: Տարեսկզբից գրանցվել է 687 հարձակում, իսկ անցած տարի՝ ավելի քան 500:
Քաղաքում ապաստարանները գերբեռնված են, այդ իսկ պատճառով կենդանիների իրավունքների պաշտպաններն անհանգստացած են կենդանիների ճակատագրով: Բրիտանական Dogs Trust-ը իշխանություններին կոչ է անում ամլացնել թափառող շներին: