Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգի շրջաններում, որոնք գտնվում են ընդդիմության վերահսկողության տակ, ծաղիկ հիվանդության դեմ պատվաստումները հանգեցրել են երեխաների շարքում մահվան դեպքերի: Ինչպես հայտնում է Sky News Arabia-ն, միայն Ջիրջանազում մահացել է 12 մարդ, իսկ ընդհանուր առմամբ անորակ պատվաստանյութից մահացել է մոտ 40 երեխա:
Բժիշկների տվյալներով՝ մի քանի տասնյակ երեխաներ գտնվում են ծանր վիճակում: Նրանց մոտ դիտվում են ուժեղ թունավորման նշաններ ու ալերգիկ ռեակցիա:
Այսպես կոչված՝ «ժամանակավոր կառավարությունը», որը ստեղծվել էր Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի կողմից, հայտարարել է երեխաների պատվաստման արշավի ժամանակավոր դադարեցման մասին: Արշավը սկսվել էր 2 օր առաջ և անցկացվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ: