Գործարար Դոնալդ Տրամպը հայտարարել է Ատլանտիկ Սիթիում Trump Entertainment Resorts-ին պատկանող երկու սնանկացած կազինոներ վերագնելու մտադրության մասին, գրում է Gazeta.ru-ն: Տրամպը ընկերության հիմնադիրն է, սակայն ընկերությունից դուրս է եկել 2009-ին:
«Ես տարիներ առաջ հեռացել եմ Ատլանտիկ Սիթիից, դա ժամանակին արված որոշում էր: Այժմ ես կարող եմ ավելի ցածր գներով վերագնել բաժնետոմսերը, որպեսզի պահպանեմ Plaza & Taj-ը: Դրանք վատ են կառավարվել»,- գրել է Տրամպը Twitter-ում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոնալդ Տրամպի հիմնած Trump Entertainment Resorts ընկերությունը հայտարարել է սնանկացման մասին:
Ընկերությանը Ատլանտիկ Սիթիում երկու կազինոներ են պատկանում: Trump Plaza-ն կփակվի սեպտեմբերին, իսկ Trump Taj Mahal-ը՝ նոյեմբերին: