Շվեյցարիայի Լյուցերն քաղաքի կլինիկաներից մեկի բժիշկներին հաջողվել է փրկել մի կատվի, որին հարվածել է 100 կմ/ժ արագությամբ ընթացող ավտոմեքենան: Տարօրինակ է, որ կենդանին ընդամենը ականջների այրվածք է ստացել: Քաջ, անտուն կատվին Քվազիմոդո են անվանել, հաղորդում է Mirror-ը:
Կատվին անզգուշաբար ավտոմեքենայով հարվածել է մի կին, ով, չհասկանալով, թե ինչ է տեղի ունեցել, 16 կմ ընթացել է, ապա նոր գլխի ընկել: Պարզվել է` կատուն մնացել է ռադիատորի ցանցում:
Կինը դիմել է անասնաբույժներին, որոնք պարզել են, որ կատուն առանձնապես չի տուժել: