Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Սերժ Սարգսյանի սահմանադրական բարեփոխումների ծրագիրը ձախողվելու է. Մուսինյան

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, այսօր անդրադառնալով առաջիկա ներքաղաքական զարգացումներին, նշեց, որ քաղաքական գործընթացները մտել են ակտիվ շրջան, վաղը քառյակի ուժերը որոշում կկայացնեն և կհրապարակեն հանրահավաքի օրը:

Նրա խոսքով՝ ոչիշխանական քաղաքական ուժերը և այս իշխանության դեմ ուժերը, այդ թվում՝ հասարակության գերակշիռ հատվածը, քաղաքական աշուն է մտնում քաղաքական առումով մարտականորեն տրամադրված, իսկ իշխանությունը՝ առավել թուլացած: Սերժ Սարգսյանի վարչախումբը, ըստ նրա, երկիրը բարեկարգելու որևէ դեղամիջոց չունի և չի էլ ցանկանում առաջարկել դեղամիջոց, ունի մեկ նպատակ՝ իր իշխանության վերարտադրման դիրքերն ամրապնդելու, ինչի համար առաջ է քաշել սահմանադրական բարեփոխումները:

Նա նշեց, որ Հայաստանում առկա ցանկացած պրոբլեմ, որը հասարակության ուշադրության կենտրոնում է, պայմանավորված չէ առկա սահմանադրությամբ: Բացի դրանից՝ այս պրոյեկտի հիմնական նպատակը ոչ թե քաղաքական համակարգի առողջացումն է, այլ Սերժ Սարգսյանի վերարտադրության խնդիրը լուծելու, քանի որ Սահմանադրությունը արգելում է երրորդ անգամ նախագահի աթոռին նստել: Նրա խոսքով՝ գործող Սահմանադրությունը, ըստ էության, ամենալավ միջոցն է Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ պայքարելու համար:

«Սերժ Սարգսյանը նշում է, որ ինքը դեմ է խորհրդարանական համակարգին, բայց իր ամբողջ թիմը, չգիտեք ինչու, թևերը քշտած, ուզում է բարեփոխել Սահմանադրությունը: Վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի այս ծրագիրը ձախողվելու է, նա չի կարողանալու անցկացնել «սահմանադրական բարեփոխումներ» կոչվածը»,- ասաց Արման Մուսինյանը՝ հավելելով, որ դրա համար, այդ թվում և՛ կառավարության գործունեության ձախողումը, արտաքին քաղաքականության ոլորտում խայտառակ անհաջողությունները և տապալումը, Սերժ Սարգսյանին ստիպելու են հեռանալ քաղաքական ասպարեզից:

Սերժ Սարգսյանի երազանքը, նրա դիտարկմամբ՝ քառյակում խնդիրներ առաջացնելն ու պառակտելը, կմնա միայն երազ:

«Այդ պրոյեկտը, որը ներկայացրել է Սերժ Սարգսյանը, թույլ է տալու նրան իշխանությունը պահել իր ձեռքում: Սա նրանք չեն էլ թաքցնում: Այս պրոյեկտի իրականացումը կլինի Հայաստանի վերջը: Քանի որ մենք վերջին տարիներին տեսել ենք Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, այս ծրագիրը կյանքի չի կոչվելու, դա բացառված է»,- հավելեց նա:

 

Լուսանկարը՝ Pan Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում