Ներդրումային հավաստագրերի իրացումը Եգիպտոսին հնարավորություն է տվել հավաքել 8.5 մլրդ դոլար՝ Սուեզի ջրանցքը արդիականացնելու և նոր հուն կառուցելու համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Եգիպտոսի Կենտրոնական բանկի ղեկավար Հիշամ Ռամեզին:
Նրա խոսքով՝ միջոցները հավաքվել են ներդրումային հավաստագրերի վաճառքի ընդամենը 8 օրվա ընթացքում: Տարեկան 12%-անոց, մարման 5 տարվա ժամկետով պարտատոմսերն իրացվել են բացառապես երկրի քաղաքացիների շրջանում. օտարերկրացիներն իրավունք չեն ունեցել գնելու դրանք: Այսպիսով՝ երկրի իշխանությունները կկարողանան ջրանցքն արդիականացնել բացառապես ներքին միջոցներով՝ առանց օտարերկրյա պարտքերի ու վարկերի: