Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Իսկ Մարտի 1-ը թիմային հաջողությո՞ւն, թե՞ անհաջողություն էր

Ռոբերտ Քոչարյանն իր 60-ամյակին ընդառաջ հարցազրույցով է հանդես եկել, թեև, իհարկե, կարող է ոչ թե 60-ամյակին, այլ ՌԴ վարչապետ Մեդվեդևի հայաստանյան այցին ընդառաջ: Մեդվեդևը Հայաստան է գալու սեպտեմբերի 8-ին, իսկ ըստ Հովիկ Աբրահամյանի՝ սա նշանակում է, որ այս այցելության ընթացքում անպայման փորձ է արվելու աշնանային սեզոնից առաջ որոշակի շտկումների ենթարկել հայաստանյան քաղաքական դաշտը, որն անկասկած կուրացիայի է ենթարկվում Ռուսաստանից: Պատահական չէ հայկական մամուլում հայտնված տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի ոչիշխանական քառյակի հետ սկսել է հաճախ շփվել Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինը:

Ահա այս համատեքստում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը այնքան էլ զարմանալի չէ, առավել ևս, որ այս դեպքում նկատելի է մի բան. Քոչարյանը որևէ կոնկրետ պաշտոնյայի հասցեին ուղղակի թիրախավորված խոսք չի ասում, նա աշխատում է մնալ, այսպես ասած, ընդհանուրի, կամ այլ կերպ ասած՝ քաղաքական հայտնի շրջանակում, և ներկայացնել իրեն: Այսինքն՝ սա էլ ըստ էության հուշում է, որ Քոչարյանի հարցազրույցը իրականում ոչ թե ներքին սպառման համար է, այլ արտաքին, որովհետև «ռազբորկաների» տոնն ու ոճը, բնականաբար, Ռուսաստանին բացարձակապես չի հետաքրքրելու:

Քոչարյանը հարցազրույցում, բացի ինքնագովեստից, երկու հատկանշական հանգամանքի մասին է խոսում՝ թիմի կարևորության և մենաշնորհների դեմ պայքարի: Ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի թիմը, որի կոնտեքստում նա խոսում է իր նախագահության հաջողությունների մասին: Այսօր Սերժ Սարգսյանի նախագահության շրջանակում գործող առանցքային պաշտոնյաներից ո՞ր մեկն է, որ չի եղել Քոչարյանի թիմում: Հովիկ Աբրահամյանը Քոչարյանի նախագահության շրջանում առանցքային պաշտոնյա չէ՞ր, Գագիկ Բեգլարյանը, Երվանդ Զախարյանը, ՀՀԿ-ն, ընդհանրապես բոլորը, այդ թվում և Սերժ Սարգսյանը: Այսօր Ռոբերտ Քոչարյանի թիմը չէ՞ իշխանության: Իսկ եթե չէ, ապա ո՞ւր է այդ թիմը, ինչո՞ւ չկա, թե՞ կա, բայց ինչ-որ տեղ քողարկված, ենթադրենք՝ որևէ քառյակի, եռյակի կամ վեցյակի տեսքով: Եվ երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է այս թիմի հաջողության մասին, նույն այդ թիմի օրոք տեղի ունեցած Մարտի 1-ը հաջողությունների՞, թե՞ թիմի անհաջողությունների շարքին է դասում:

Ընդհանրապես, նախագահության տասնամյակի գովերգման ֆոնին Ռոբերտ Քոչարյանից ավելի հետաքրքիր կլինի հասարակության համար լսել մեկ այլ՝ ավելի պարզ հարցի պատասխան. իսկ ինչպե՞ս է պատահում, որ նման թռիչքաձև և նախանձելի զարգացում ապրող նախագահական շրջանը ավարտվում է 10 զոհով և արյունահեղությամբ Երևանի կենտրոնում: 10 մարդու սպանությունը թիմային հաջողությո՞ւն էր, ի՞նչ էր Երևանի կենտրոնում արյունահեղությամբ ավարտված տասնամյա ցիկլը:

Մյուս հատկանշական հանգամանքը՝ մենաշնորհների դեմ պայքարը, իհարկե, Հայաստանի ապագայի համարհիմնարար նշանակություն ունի: Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը նշանավորվեց նրանով, որ Հայաստանում մենաշնորհվեց և քվոտավորվեց տնտեսությունը: Այսինքն՝ այն մենաշնորհները, որոնց դեմ նա առաջարկում է պայքարել երկրի զարգացման համար, ըստ էության, հենց իր նախագահության ընթացքում են ձևավորվել: Վերջին տարիներին դրանց թիվը մի քանիսով ընդամենը ավելացել է: Եվ Ռոբերտ Քոչարյանից հետաքրքիր կլինի լսել հարցի պատասխանը, թե այդ մենաշնորհները պատահականորե՞ն, աննկա՞տ էին ձևավորվել իր նախագահության ընթացքում, և միայն պաշտոնը թողնելուց հետո՞ է նա տեսել դրանք, թե՞ այն ժամանակ էլ տեսել է, սակայն այն ժամանակ մենաշնորհները օգտակար է համարել:

Քոչարյանի հարցազրույցում մեկ այլ կարևոր դիտարկում էլ կա. պաշտոնյաները պետք է հրաժարվեն անձնական շահերից, ստորադասեն դրանք պետականին: Հիրավի, ճշմարտացի խոսքեր են, և երևի հենց այս սկզբունքներով էլ Ռոբերտ Քոչարյանն ինքն է առաջնորդվել իր պաշտոնավարման ընթացքում, որ իր ընտանիքի անդամներն այսօր խոշոր բիզնեսմեններ են, իսկ ինքն էլ մի քանի տասնյակ հազար դոլար արժողության որսորդական ժամանցային ծառայություններից է օգտվում Տանզանիայում:

Հայաստանի նախկին պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը մոռանում է, իհարկե, անձնականը, սակայն անձնական պաշտոնականը, այսինքն՝ մոռանում են, թե ինչպիսին էր իրավիճակը իրենց պաշտոնավարման ժամանակ: Եվ նրանց թվում է, որ մոռանում է նաև հասարակությունը: Բայց, եթե անգամ կա հասարակության մոռանալու վտանգ, ապա բարեբախտաբար հենց իրենք էլ ցրում են այդ վտանգը՝ ժամանակ առ ժամանակ նման ելույթներով թարմացնելով հասարակության հիշողությունը:

Նախկին պաշտոնյաները, սակայն, իրենց քաղաքական պլանների համար հասարակության կարիքը, իհարկե, չունեն: Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ քաղաքականություն վերադարձը հանգամանքներից է կախված: Այսինքն՝ ոչ թե հասարակությունից, այլ հանգամանքներից: Ասել է թե՝ այն գործոններից, որոնք ձևավորում են միջազգային և տարածաշրջանային միջավայրը, որոնք որոշումներ են կայացնում այդ միջավայրի համար: Երկրորդ նախագահը ներկայացնում է իր հայտը, այլ կերպ ասած՝ թարմացնում է իր «ռեզյումեն»:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում