ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուրերը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել աջակցել Ուկրաինայի հակամարտությանը, հաղորդում է ABC News-ը:
Նրա խոսքերով՝ Ուկրաինայի արևելքում աշխարհազորայինները չեն էլ փորձում քաղաքական երկխոսություն սկսել Կիևի հետ, նրանց բոլոր գործողություններն ուղղված են բանակցություններ սկսելու հնարավորությունների ձգձգմանը և Ռուսաստանից օգնություն ստանալուն:
«Ռոսաստանը իր հերթին լարվածության թուլացման համար քայլեր չի ձեռնարկում: Մոսկվան պետք է դադարեցնի աջակցել աշխարհազորայիններին, ովքեր ռազմական հակամարտություն են ձեռնարկում»,- հայտարարել է Փաուերը: