Թուրքիայի ընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախարարների նոր կաբինետը կձևավորվի օգոստոսի 29-ին: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր ասամբլեայի նիստի բացումից առաջ:
«Ուրբաթ օրը մենք նոր կառավարություն կձևավորենք: Այսօրվա խոսքերը ոչ մի դեպքում հրաժեշտ չեն: Դա մեր առաքելության փոփոխվելը չէ, այլ միայն անվան փոփոխություն (պաշտոնի)»,- ասել է Էրդողանը, որն օգոստոսի 28-ից կստանձնի նախագահի լիազորությունները:
Այս համագումարի ընթացքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կընտրի իր նոր նախագահին, որը կլինի նաև Թուրքիայի 26-րդ վարչապետը: Այդ պաշտոններին հավակնում է մեկ մարդ՝ ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, որի առաջադրման մասին օգոստոսի 21-ին հայտարարել է անձամբ Էրդողանը: