Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ղազախական ԶԼՄ-ների համար նախատեսված ճեպազրույցում ամփոփել է Մինսկում Մաքսային միության ղեկավարների, Ուկրաինայի նախագահի ու ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ գագաթնաժողովի արդյունքները, հայտնում է Tengrinews.kz կայքը:
Նազարբաևը նաև տեղեկացրել է, որ գագաթնաժողովի շրջանակում Մաքսային միության երկրների ղեկավարներն առանձին հանդիպում են ունեցել:
Որոշում է կայացվել, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում տեղի կունենան բանակցություններ, որի շրջանակում ծրագրվում է որոշել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ու Ղրղըզստանի անդամակցության հարցը: