Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Եթե Արմեն Մովսիսյանը 600 մլն․ դոլար է ներդնում Հայաստանում, դուք պետք է երջանկությունից խելագարվեք»

ՀՀ կառավարությունը օգոստոսի 14-ին հավանություն է տվել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև տեղի ունենալիք այն գործարքին, որի համաձայն ՀՀ տարածքում պետք է կառուցվի 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայան: Իսկ Էներգետիկայի նախարարությունն այդ ընկերության հետ գազային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրել է անցած շաբաթ՝ օգոստոսի 22-ին: Այդ նախագծի իրականացման նպատակով «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգը» պետք է ներդնի շուրջ 600 մլն ԱՄՆ դոլար: Իսկ կայանում տեղադրվելու են «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբիններ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` ՀՀ կառավարությունը կաջակցի մի շարք հարցերում, ինչպիսիք են՝ գազի երաշխավորված ծավալների մատակարարումը, անհրաժեշտ թույլտվությունների տրամադրումը, էլեկտրակայանի և հարակից ենթակառուցվածքների կառուցման նպատակով համապատասխան հողատարածքների հատկացման հարցում աջակցությունը, գործող օրենսդրության շրջանակներում՝ իր ներդրումների երաշխավորված պաշտպանվածությունը, հարկազատումը և կոմունալ միացումները, այդ թվում` բարձրավոլտ էլեկտրական գծերից դրանց թողունակության շրջանակներում օգտվելու և էլեկտրաէներգիայի արտահանման ոչ խտրական իրավունքների տրամադրումը:

«Գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի ՀՀ էներգետիկ անվտանգության բարձրացմանը և կենսունակության ապահովմանը, արտադրական հզորությունների զարգացմանը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների աճին»,- նշվում է հաղորդագրության մեջ: Սակայն որքան էլ այս տվյալները խոսուն լինեն, այնուամենայնիվ մի շարք հարցականներ են մնում:

Ո՞վ է այդ «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ընկերությունը, որ ցանկանում է ՀՀ էներգետիկ համակարգում այդպիսի խոշոր ներդրում կատարել: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` ընկերության հիմնական սեփականատերը էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանն է: Պարզվել է նաև, որ ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, և սեփականատերերից մեկը վրացի է: Հայտնի չէ նաև, թե ընկերությունը ինչ գազ պետք է օգտագործի` Ռուսաստանի՞, թե՞ միգուցե կարող է իրանական գազ օգտագործելու հնարավորություն ստանալ: Իսկ էլեկտրաէներգիա արտադրելուց հետո որտե՞ղ է արտահանելու: Չէ՞ որ Հայաստանը էներգետիկ տեսակետից ինքնաբավ է, և նոր հնարավորությունների կարիք չի զգում, եթե, իհարկե, այն չի արտահանելու: Վրաստա՞ն է արտահանելու: Այդ դեպքում ինչու Վրաստանում չի կառուցվում այդ կայանը, որ մեր երկրում պետք է կառուցվի, հետո այն վաճառվի Վրաստանի վրա: Իրանի՞ն: Բայց Իրանն էլ Հայաստանից էլեկտաէներգիա է գնում, եթե այն արտադրված է լինում իր երկրից ներկրված գազով, որի ծավալների հետ կապված Հայաստանը խնդիրներ ունի:

Մի խոսքով` շատ հարցեր կան թե այս ընկերության, թե նրա կողմից օգտագործվելիք և արտադրվելիք էլեկտրաէներգիայի սպառման հետ կապված: Եվ այդ հարցերն առայժմ չեն պարզաբանվում այդ գործարքի կողմ հանդիսացող ՀՀ կառավարության և էներգետիկայի նախարարության կողմից:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը գտնում է, որ կառավարության ներկայացրած տվյալներից ելնելով` դա բավականին լավ ծրագիր է: «Միակ ծիծաղելու առիթը օֆշորային գոտում լինելն է: 600 մլն դոլարի մուտք է լինում, Հայաստանում ուրիշի փողերով այդքան գումարի աշխատանքներ կատարելը երջանկության գագաթնակետն է»,- ասաց նա:

Բայց եթե այդ կայանը պետք է աշխատի ռուսական գազով, ապա այն թանկ էլեկտրաէներգիա կարտադրի, որի արտահանման դեպքում խնդիրներ կառաջանան: Չէ՞ որ ռուսական գազը հայաստանյան սպառողին բավականին թանկ գնով է վաճառվում: «Պետք չէ սիրողական մակարդակով դիտարկել: «Ջեներալ էլեկտրիկի» գազատուրբինային սարքավորումներով ջերմային կայան են կառուցում: Իսկ գազատուրբինային ջերմաէլեկտրակայանները, որոնցից է նաև «Երևանի ՋԷԿ»-ը, շատ ավելի խնայողաբար են ծախսում գազը: Սրանք ամենախնայողականն են, նույնիսկ կարող են Երևանի ՋԷԿ-ից էլ ավելի խնայող լինել: Իսկ այդ ընկերությունը հավանաբար հույս ունի, որ կարող է էլեկտրաէներգիայի արտահանում կազմակերպել: Իսկ եթե ՀՀ-ն դառնա էլեկտրաէներգիա արտահանող երկիր, դա շատ ձեռնտու կլինի մեզ համար: Եվ հավանաբար այդ ընկերությունը հաշվարկել է, որ ոչ թե ռուսական թանկ գազով է աշխատելու, այլ կարող է Իրանի հետ խնդիրները կարգավորել և այդ երկրի գազով աշխատել, այդ դեպքում արդեն դա ձեռնտու է: Անհասկանալի է միայն ընկերության ով լինելը: 600 մլն դոլարի այսպիսի լուրջ գործարք անող ընկերությունը պետք է լուրջ կազմակերպություն լինի: Բայց եթե այս կազմակերպությունը օֆշորային գոտում է, հարցեր են ծագում: Միակ խնդիրը, օֆշորային գոտու խնդիրն է»,- ասաց Ա. Սադոյանը:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգի» հիմնական սեփականատերը Ա. Մովսիսյանն է, ապա Ա. Սադոյանն ասաց. «Եթե Ա. Մովսիսյանը կարող է 600 մլն դոլար ինչ-որ տեղից ճարի և ՀՀ-ում ներդնի, դուք պետք է երջանկությունից խելագարվեք»: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե Ա. Մովսիսյանը միգուցե ներդնում է իր սեփական փողերը, որոնք ձեռք է բերել երկար տարիներ էներգետիկայի նախարար աշխատելու շնորհիվ, ապա Ա. Սադոյանը գտնում է, որ ոչ ոք իր սեփական փողերով ներդրում չի անում, վարկ են վերցնում կամ այլ միջոցներ ձեռք բերում: Մեր զրուցակիցն այս գործարքի դեպքում ունի մեկ այլ մտահոգություն: Այն, որ Հայաստանը կարող է երաշխավոր լինել օֆշորային ընկերության գործունեության համար: Այսինքն` եթե ընկերությունն իր պարտականությունները չկատարի, ապա պատասխանը տալիս է երաշխավորը:

«Բոլոր դեպքերում եթե պետությունը պարտավորությունների տակ չի մտնում, դա ձեռնտու գործարք է, եթե մտնում է, վտանգավոր է: Իսկ պետությունը կարող է պարտավորություն ստանձնել, որ, օրինակ, ՋԷԿ-ի արտահանման խնդիրներն իր վրա վերցնի: Պետությունը եթե նման պատասխանատվություն վերցրեց, բայց արտահանումը չհաջողվեց, պատասխանատվություն կկրի: Այնուամենայնիվ, եթե կայանը կառուցվելու է օտարերկրյա ներդրողների փողերով, և պետությունը պարտավորությունների տակ չի ընկնում, ձեռնտու գործարք է: Բայց խնդիրն այն է, որ հայտնի չէ, թե դա ինչ ընկերություն է: Մենք փորձեցինք գոնե նրա կայքը գտնել, չգտանք»,- եզրակացրեց Ա. Սադոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում