Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 70 մարդ զոհվել են մի հիվանդությունից, որի ախտանիշները նման են Էբոլայի տենդին: Այս մասին է հաղորդում Reuters գործակալությունը:
Ինչպես տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հիվանդությամբ վարակվելու 592 դեպք է գրանցվել: Սկզբում մասնագետները կարծել էին, որ գործ ունեն Էբոլայի հետ, սակայն հետագայում նրանք այլ եզրահանգման են եկել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի տենդից մահացածների թիվը հասել է 1350-ի: