Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Գաղութներում դեղերի դեֆիցիտ կա. գումարներն անարդյունավետ են բաշխվում՝ փաստում են ոլորտի ներկայացուցիչները

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բուժսպասարկման վաչությանը պետական բույջեից տարեկան 42 միլիոն դրամ է հատկացվում դեղորայքի և բժշկական պարագաների ձեռքբերման համար: Այդ գումարը, սակայն, քրեակատարողական հիմնարկների բժիշկների խոսքով, հիմնականում անարդյունավետ է բաշխվում: Բուժսպասարկման վարչության պատվերով հատկացված գումարի հիմնական մասը ծախսվում է մի քանի դեղորայքի մատակարարման վրա: Մի քանի անուն դեղորայքից շատ մեծ քանակությամբ տրամադրվում է ՔԿՀ-ներին, ու դրանով ավարտվում է ամեն ինչ: Եվ բացարձակապես հաշվի չի առնվում, թե հիմնականում ինչ հիվանդություններով են դատապարտյալները դիմում «Դատապարտյալների հիվանդանոց», նրանց ինչ բուժում է անհրաժեշտ ե, հետևաբար, նաև ինչ դեղորայք:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տարեկան 100-120 վիրահատություն է կատարվում, բայց երբեմն վիրահատության ժամանակ հասարակ թթվածնի պակաս է զգացվում: Քրեակատարողական վարչությունից էլ, ի պատասխան բժիշկների դժգոհությունների, պատասխանում են, որ, ասենք, տենդերը շահած կազմակերպությունը թթվածին չի ապահովում, պայմանագրում դա չկա: «Բավարարվեք նրանով, ինչ կա»,- հնչում է վարչությունից տրվող հիմնական պատասխանը:

Եվ հիմա բժիշկները մտմտում են խնդրել պետական գնումների կոմիտեին՝ թույլ տալ, որ իրենք ներկայացնեն դեղերի և անհրաժեշտ այլ բուժսարքավորումների պատվերները, ոչ թե վարչությունը, քանի որ միայն իրենք կարող են ասել, թե կոնկրետ երբ և ինչ հիվանդություններով հիվանդներ ունեն, ինչպիսի բուժում է անհրաժեշտ և այլն:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ մասով իրենք դեռ ո՛չ «Դատապարտյալների հիվանդանոցից», ոչ էլ այլ ՔԿՀ-ների բուժմասերից պաշտոնապես որևէ դժգոհություն չեն ստացել, չգիտեն, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» դեղերի տեսականին չի բավարարում: «Որ գումարը բավարար չէ, տեղյակ ենք և արդեն բանակցում ենք ֆինանսների նախարարության հետ: Հաջորդ տարվա բյուջետային հայտում մենք շուրջ 80 միլիոն ենք ներկայացրել: Եվ հետո՝ մենք արդեն իսկ պայմանավորվածություն ունենք առողջապահության նախարարության հետ, և առողջապահության նախարարությունը արդեն իսկ մեզ եռամսյակային կտրվածքով մարդասիրական հանրապետական կենտրոնից անվճար դեղեր և բժշկական նշանակության պարագաներ է տալու, որը հատկացվելու է ինչպես դատապարտյալների հիվանդանոցին, այնպես էլ մյուս ՔԿՀ-ների բուժծառայությունների համար»,- ասաց Քրմոյանը:

Փոխնախարարից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է պատահում, որ տարիներ շարունակ ՔԿՀ-ներում դեղերի մատակարարման տենդերներում հիմնականում նույն կազմակերպություններն են շահում: Հիմնականում «Նատալի ֆարմ» և մեկ-երկու այլ ընկերություններ: Քրմոյանի խոսքով՝ քանի որ գնումներով անմիջապես Քրեակատարողական վարչությունն է զբաղվում, ինքը տվյալներ չի կարող ներկայացնել, թե ովքեր են հիմնականում շահում տենդերները: «Բայց տեղեկացնեմ ձեզ, որ գնումների գործընթացում կառավարությունը բավական լուրջ պատնեշներ է դրել, որ շահի այն մարդը կամ կազմակերպությունը, որն ավելի էժան գին կառաջարկի: Գնումների ժամանակ հնարավոր է՝ մինչև 100 սուբյեկտի գնա դեղերի գնման առաջարկը, և նրանք հանգիստ կարող են հայտ ներկայացնել: Չեմ կարծում, որ այնտեղ կարող են խախտումներ լինել: Հատկապես որ 42 միլիոնը այնքան էլ մեծ գումար չէ»,- նկատեց Քրմոյանը:

Հարցին, թե դեղերի պարագայում ամենաէժան գինը նախապայման համարելը չի՞ ազդում որակի վրա, փոխնախարարը պատասխանեց. «Ամենաէժան սկզբունքը գործում է որակի ապահովմամբ: Այսինքն՝ այն դեղերը, որոնք որակական ցուցանիշներով համապատասխանում են, դրանցից ամենաէժանն է ընտրվում: Գնորդը տալիս է տեխնիկական բնութագիրը, և ընտրվում է դրանցից ամենաքիչ գնային առաջարկ ներկայացվածը: Այսինքն՝ որակի հաշվին չի ընտրվում դեղը»:

Ամեն դեպքում, եթե «Դատապարտյալների հիվանդանոցում» կամ այլ ՔԿՀ-ներում դեղերի հարցն էլ կարգավորվի, միևնույն է՝ մեկ այլ գերխնդիր շարունակում է չլուծված մնալ. կալանավայրերում բժիշկների, որակյալ մասնագետների բացակայությունը: Մի շարք քրեակատարողական հիմնարկներում՝ «Վանաձոր», «Կոշ» և այլն, բժիշկներ ընդհանրապես չկան: Իսկ պատճառը մեկն է՝ չափազանց ցածր վարձատրությունը, որը չի գերազանցում 100-120 հազար դրամը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում