Խորհրդային դարաշրջանի կարոտախտը զավթել է համացանցը՝ գրում է Newsweek-ը: Որոշ օգտատերեր փոխանակվում են Սոչիի ու Յալթայի մասին «Ինտուրիստի» հին բրոշյուրների, խորհրդային հերոսների և այդ շրջանի այլ խորհրդանիշերի պատկերներով նամականիշերի լուսանկարներով:
Պարբերականը նշում է, որ sovietgifts.com-ի ոճի կայքերը ի զորու չեն փարատել «իդեալականացված անցյալի կարոտը»:
Ըստ պարբերականի՝ այդ ամենը չի արտացոլում ԽՍՀՄ-ը «վերակենդանացնելու» օգտատերերի իրական ցանկությունը, չնայած ռուսների մոտ 50 տոկոսը կցանկանար դա: Դա նման է անվերադարձ կորցրածում «ընկղմվելուն»՝ ասվում է հոդվածում:
«ԽՍՀՄ-ում վատի ու լավի համար պատասխանատվությունը կրում էր պետությունը, մինչդեռ հիմա, երբ ամեն ինչ կործանարար է թվում, մարդիկ կարող են միայն իրենք իրենց մեղադրել»,- նշվում է հոդվածում: