Թաուերի ամրոցի մերձակայքում հայտնվել են կարմիր կերամիկական կակաչներ՝ նվիրված Առաջին աշխարհամարտի մեկնարկի 100-ամյակին: Կակաչների թիվը 888.246-ն է՝ ի հիշատակ յուրաքանչյուր բրիտանացի զոհված զինվորի: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Խանդակը կերամիկական ծաղիկներով ամբողջությամբ կծածկվի մինչև օգոստոսի 5-ը, երբ Մեծ Բրիտանիան ներքաշվեց պատերազմի մեջ: Ակցիան կշարունակվի մինչև նոյեմբեր, երբ ավարտվեց պատերազմը: