37-ամյա երգչուհին և նրա փեսացուն՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն, ովքեր արդեն 19-ամսեկան որդի ունեն, լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ պատրաստվում են երկրորդ անգամ ծնողներ դառնալ: Կոլումբիացի երգիչ Կառլոս Վիվեսը Fox News Latino-ին տված հարցազրույցում հաստատել է. «Այո, նա հղի է և շատ երջանիկ»:
Առաջին անգամ երգչուհու հղիության մասին լուրերը հայնվել են Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության ելույթից հետո: ԶԼՄ-ները բաց չեն թողել նրա կլորացած բարեմասնությունները:
Զույգը դեռ չի մեկնաբանել Շակիրայի հղիության մասին լուրերը: Սակայն լուրեր են պտտվում այն մասին, որ աշնանը նրանք պատրաստվում են վարդագույն հագուստ գնել: