Երգչուհի Բրիթնի Սփիրսը դարձյալ իր վրա է սևեռել հասարակության ուշադրությունը, հայտնում է 7days.ru-ն: Այս անգամ երգչուհին որոշել է թողարկել ներքնազգեստի ու գիշերազգեստի սեփական հավաքածու: Հավաքածուն հնարավոր կլինի տեսնել շուտով, շնորհանդեսը նշանակված է սեպտեմբերի 9-ին:
Վեճեր է հարուցել հիմնականում այն փաստը, որ Սփիրսը որոշել է իրեն փորձել այն ոլորտում, որից հազիվ է գլուխ հանում: Շատերը կարծում են, որ աստղը, որն իր տեսահոլովակներում դիմում է ռետուշի օգնությանը, չի կարող ներքնազգեստի դիզայներ լինել:
Նրա աշխատանքի արդյունքը դեռ դժվար է գնահատել, քանի որ համացանցում հասանելի է միայն երգչուհու լուսանկարը ներքնազգեստով:
Դատելով մոդելից՝ իր հավաքածուում Սփիրսը շեշտը դրել է սեքսուալության ու ռետրո շքեղության վրա: