ԵՄ ԱԳՆ ղեկավարները հետաձգել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների վերաբերյալ որոշման ընդունումը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Բրյուսելում դիվանագիտական աղբյուրներին:
Պատժամիջոցների վերաբերյալ որոշման ընդունումը տեղափոխել են հուլիսի 24-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարները ծրագրում են հուլիսի 22-ին հրապարակել ռուսաստանցի այն իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պատրաստ է արգելք դնել միայն Ռուսաստանի հետ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում նոր պայմանագրերի վրա: