Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի հաստատմանն է ուղարկել «Մասնակի մոբիլիզացման» մասին հրամանը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ հղում անելով նախագահի մամլո ծառայությանը:
Համաձայն փաստաթղթի՝ մասնակի մոբիլիզացման հայտարարությունը «կապված է Ուկրաինայի տարածքում ահաբեկչության տարածման հետ, որը հանգեցնում է երկրի արևելյան շրջաններում խաղաղ բնակչության, զինծառայողների, ինչպես նաև ռազմական կառույցների և իրավապահ մարմինների աշխատակիցների մահվան»:
Հրամանից ենթադրվում է, որ մոբիլիզացումն անհրաժեշտ է «պետության պաշտպանությունն ապահովելու համար՝ հիմնված Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի առաջարկությունների վրա»: