Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ԵՀՄՖ –ն հիշեցնում է Իլհամ Ալիևին` հայկական լոբինգը բացառիկ զգոնությամբ հետևում է նրա քայլերին

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը քննարկել է Ադրբեջանում ընթացող զարգացումները` կապված Հայաստանի և Արցախի խնդիրների շուրջ: Մասնավորապես անդրադառնալով ադրբեջանցի դիվանագետների հավաքին Իլհամ Ալիևի կատարած հայտարարություններին և վերլուծելով վերջինիս կողմից առաջարկված, այսպես կոչված, «դիվանագիտական քայլերը», ԵՀՄՖ-ի նախագահությունը հայտարարում է, որ բազմիցս և անմտորեն կրկնվող ալիևյան անդրադարձները 1918 թվականից առաջ գոյություն չունեցող «Ադրբեջանի պետության» պատմական անցյալին, ընդամենը ծիծաղաշարժ դրություն են ստեղծում այսօրվա Ադրբեջանի պետականության շուրջ` խփելով նրա պետականության ներկային և ապագային:

Չբավարարվելով վերջերս եվրոպական բարձր ամբիոնում իրեն միջազգային պայացի դերում ներկայացնելով և արժանանալով ոչ միայն Եվրոպայի Վեհաժողովի մասնակիցների, այլև ԵՄ-ի շատ երկրների քաղաքական գործիչների ծաղրին և այս նորընծա կատակերգուն առաջացնում է նաև իր հարևանների մոտ ծաղրի զգացում: Ի պատասխան նրա ելույթին արդեն հնչել է ՌԴ ԱԳՆ- ի հայտարարությունը առ այն, որ Ալիև կրտսերի քայլերը չեն նպաստում Հարավային Կովկասում կայունության և խաղաղության զարգացմանը: ԵՀՄՖ վերլուծաբանները ավելացնում են, որ պատմական անցյալ չունեցող փոքրիկ Ադրբեջանը լուրջ կասկածի տակ է դնում իր ապագան, երբ նրա նախագահն արհամարանքով խոսում և խեղաթյուրում է հազարամյակների պետականություն ունեցող իր հարևանների պատմությունը: Կիրառելով մասնավորապես «Էրիվանի Խանություն» բառակապակցությունն արևելյան Հայաստանի տարածքների վերաբերյալ, ինչպես նաև «սրբագրելով» հարևան Վրաստանի, Իրանի, հնագույն մշակույթ, պատմություն և պետականություն ունեցող երկրների և ազգությունների անցյալն, այս քաղաքական գործիչը հայտնվում է զավեշտալի վիճակում: Դեռևս չմարսելով իր երկրի կազմում ընդգրկված ազգային փոքրամասնությունների խնդիրների շուրջ թեժացող վեճերն, Ալիև կրտսերը հոխորտում է իր ուժով և հզորությամբ ազերիներին բազմակի գերազանցող Հայ Ժողովրդի դեմ:

ԵՀՄՖ-ն առաջին անգամ ուզում է հիշեցնել դիվանագիտական միջավայրում իր տեղը որոնող, դիվանագիտական տարրական մշակույթից զուրկ և անկիրթ նախագահին, որ հայկական լոբինգը բացառիկ զգոնությամբ հետևում է նրա քայլերին և զգուշացնում, որ նմանատիպ լկտի պահվածքով ղեկավարները սովորաբար իրենց դիվանագիտական կյանքն ավարտում են շատ անփառունակ և չեն կարողանում խուսափել պատժից:

ԵՀՄՖ-ը դիմում է Եվրոպայի իր բոլոր կառույցներին և համաշխարհային հայկական լոբիստական մարմիններին կոչով` շարունակել Իլհամ Ալիևի գործունության վերլուծությունը և ակնդետ հետևել նրա քայլերին, նրա դեմ պայքարի պատժիչ գործողություններ մշակելու նպատակով: Որպես առաջին քայլ`դիմում ենք մեր կառույցներին հանձնարարելով` եվրոպական բոլոր երկրներում սկսել Ալիևի գործողությունները մեկնաբանող և նրան վարկաբեկող գործընթացներ, բացահայտելով և ներկայացնելով ողջ ճշմարտությունը օտարներին:

ԵՀՄՖ-ը լիահույս է, որ այս պայքարին կմիանա նաև ՀՀ ԱԳ նախարարությունը` հրահանգելով հայկական ողջ դիվանագիտական անձնակազմին սատարել ֆորումի այս նախաձեռնությունը: ԵՀՄՖ նախագահությունը կդիմի նաև ԵՄ-ի հայամետ բոլոր օտարերկրյա քաղաքական գործիչներին և կազմակերպություններին միանալու Ալիև կրտսերի տեղը միջազգային դիվանագիտական հերարխիայում ճշտորեն որոշելու գործին:

Եկել է պահը, որ Եվրոպայի պետությունները պետք է նույնիսկ էներգակիրների առք ու վաճառքը կրճատելու գնով սկսեն Ադրբեջանին պատժելու գործընթացը՝ եվրոպական ժողովրդավարական արժեհամակարգն ամրացնելու և քրիստոնեական քաղաքակրթության ու մշակույթի արմատների պահպանման համար: Նշենք, որ այս մեր կոչն արդեն քննարկվել է եվրոպական քրիստոնեա-դեմոկրատական, ինչպես նաև այլ համաեվրոպական կառույցների հետ համատեղ և ստացել դրական արձագանք:

Այդ արժեհամակարգին պատկանող երկրները համակարծիք են, որ չափը կորցրած նավթավաճառը պետք է իր տեղը ճանաչի և սկսի հստակորեն գործել միջազգային և դիվանագիտական նորմերի սահմաններում, մանավանդ, որ պատերազմական և ռասսիստական հռետորաբանությունը վտանգում է Եվրոպայի կայունությանը և խաղաղությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում