Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մոսկվան կասկածանքով է վերաբերվում ղարաբաղյան կարգավորման գործընթացում ԱՄՆ ջանքերին. Մարկով

Ռուսաստանը կասկածով է վերաբերվում ԼՂ հակամարտությունում ամերիկյան ջանքերին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի մեկնաբանություններին:

Մասնավորապես հարցին՝ հնարավո՞ր է Ռուսաստանն առաջիկայում փորձի ԼՂ հակամարտությունը լուծել հօգուտ Ադրբեջանի այդ երկիրը եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների ուղղությամբ գրավելու համար, եթե Գլազևը խոսում է հակամարտության շուտափույթ կարգավորման և եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին Ադրբեջանի մասնակցության անհրաժեշտության շուրջ, Մարկովը պատասխանեց, որ դեռևս ընդհանուր ենթադրություններ են սրանք, քանի որ դեռ Ռուսաստանի համար բարդ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը լուծել՝ոչ միայն Եվրասիական պրոյեկտները չվնասելու համար, այլև այն պատճառով, որ հակամարտությունը խնդիրներ է առաջացնում ողջ տարածաշրջանի անվտանգության համար, և ցանկացած պահի ինչ-որ բան կարող է պայթել, ինչ-որ մի բան այն չլինել, և որպեսզի դա տեղի չունենա, պետք չէ անընդհատ ուշադրության կենտրոնում պահել հակամարտությունը:

«Ես կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը երկու կողմերի շահերից է բխում: Հայաստանում տարածքները շատ են. Հայաստանը վերահսկում է Արցախը, նաև հավելյալ Արցախի շուրջ ադրբեջանական շրջանները, և միևնույն ժամանակ Հայաստանը թերություն ունի՝ անվտանգության պակաս, քանի որ հակամարտությունը կարգավորված չէ, պատերազմի սպառնալիք կա, երկրորդ հերթին Հայաստանում կան կոմունիկացիոն ռեսուրսների թերություններ: Հայաստանը գտնվում է դե ֆակտո բլոկադայում՝ և Թուրքիայի, և Ադրբեջանի կողմից, ուստի հակամարտության կարգավորումը նաև Հայաստանին է ձեռնտու: Ռուսաստանը ոչ այնքան փոքրիկ տակտիկական շահեր է դիտարկում, որքան մեծ շահեր, որ տարածաշրջանը լինի կայուն վիճակում»,- ասաց Սերգեյ Մարկովը:

Անդրադառնալով հակամարտող կողմերի նախագահների հնարավոր փարիզյան հանդիպմանը՝ նա նշեց, որ Ռուսաստանը կասկածամտորեն է դիտարկում մյուս երկրների հակամարտությանը միջամտելու փորձերը, քանի որ Ռուսաստանում «Վաշինգտոն» բառը նույնացվում է պատերազմի հետ: «Որտեղ Վաշինգտոնն է, այնտեղ՝ պատերազմը: Ուստի ելնելով այս ամենից՝ Ռուսաստանը կասկածանքով է վերաբերվում ամերիկյան ջանքերին և միջամտությանը: Ռուսաստանը մտածում է, որ Վաշինգտոնը միջամտում է ոչ թե կարգավորելու, այլ Ռուսաստանի շուրջ հակամարտությունը պահպանելու համար՝ թույլ չտալով Ռուսաստանին վերականգնվել»,- նշեց Մարկովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում