Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանցի միգրանտները Ռուսաստանում արտոնություններ կստանան

Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը չի բացառում Ռուսաստանում օրենք խախտած միգրանտներին «համաներում» շնորհելու հնարավորությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Եգանյանը նշեց, որ անկախ նման ընդհանրական որոշումից՝ առանձին անձանց վերաբերյալ իրենց կողմից միջնորդագրեր են ներկայացվում Դաշնային միգրացիոն ծառայությանը, որ վերանայեն արգելքի որոշումը:

«Դա, իհարկե, իրենց հետ մեր պայմանավորվածությունների շրջանակներում է: Այդ անհատները շատ չեն, խոսքը մուտքի արգելանք ունեցողների մասին է: Մենք միջնորդություններ, գրություններ ուղարկում ենք Դաշնային միգրացիոն ծառայություն՝ արգելանքի որոշումը վերանայելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ չի բացառում այդ «համաներում»-ը, երևի դա հնարավորություն է, որպես մի լուծման տարբերակ:

Հետաքրքրվեցինք՝ անհատների դեպքերը որքա՞ն ժամանակում են լուծում ստանում, ինչին նա պատասխանեց, որ իրենք դեռևս միայն ներկայացրել են միջնորդությունները, բայց պատասխան չեն ստացել: Եգանյանը ենթադրում է, որ պատասխան կստանան ոչ շուտ, քան տասնհինգ օր հետո: «Դրանից շուտ չի լինի, քանի որ իրենց մոտ ընթացակարգով պիտի քննության առնվի»,- ասաց նա:

Երկու երկրների միգրացիոն ծառայությունների ղեկավարները հանդիպում են, եթե դրա անհրաժեշտությունը լինում է, իսկ հիմնականում թղթակցության ճանապարհով են խնդիրները լուծում: «Մայիս ամսվա մեջ ունեցանք նաև իրար հանդիպելու երեք հնարավորություն, հունիսի 26-ին՝ առաջիկայում, տեղի է ունենալու միգրացիոն մարմինների խորհրդի հերթական նիստը. դա ԱՊՀ շրջանակներում գործող ճյուղային կառույցներից մեկն է, որտեղ այդ և մյուս հարցերը քննարկելու հնարավորություն կունենանք»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ նիստն Աստանայում է լինելու:

Հարցին՝ արդյոք հրատապ կարգով քննարկվո՞ւմ է մուտքի արգելանք ստացած առանձին հայաստանցիների հարցն, ում խիստ անհրաժեշտ է վերադառնալ Ռուսաստան, Եգանյանը պատասխանեց, որ իրենք այդ հարցերին միջամտելու բացարձակ իրավասություններ չունեն. խոսքն այլ երկրի օրենսդրության պահանջների խախտմանն է վերաբերում, և որպես դրա հետևանք՝ այլ երկրի կողմից դրված արգելանքին: «Հասկանում եմ, իհարկե, ես շատ եմ առնչվել նման դեպքերի, պետք է հորդորեմ մեր քաղաքացիներին, որ հնարավորինս պաշտպանեն ՌԴ-ում հաստատված կարգն ու պայմանները՝ մուտք գործելու, աշխատելու, բնակվելու, որ նման անցանկալի խնդիրների առաջ չկանգնեն»,- ասաց նա:

Եգանյանը նշեց, որ ճիշտ չէ տարբերակել՝ խախտումը լուրջ էր, թե չէ. երկիրն ինքն է որոշում այդ խախտման աստիճանը՝ թեթև կամ ոչ թեթև: «ճիշտ չի երկրի օրենսդրությանը նման որակումներ տալը, ամեն դեպքում իրենց մոտ կա պատրաստակամություն՝ այն դեպքերում, որոնք վերաբերում են ընտանիքների տարանջատմանը, ուսմանը կամ բուժմանը, անկախ խախտման աստիճանից՝ իրենք պատրաստակամ են էդ հումանիտար ընդգծված դեպքերը վերանայել, մնացած դեպքերում առանձին-առանձին, անհատական պիտի ներկայացվի, իրենք նայեն, տեսնեն՝ ինչքանով է հիմնավոր, որ նրա մուտքի արգելանքը հանվի»,- նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում