Պոլսահայերի «HyeTert»-ի հաղորդմամբ, Իզմիրի նահանգի Սելչուքի դատարանը 3 տարի և 4 ամսով ազատազրկման է դատապարտել պոլսահայ նշանավոր լեզվաբան և գրող Սևան Նիշանյանին: Դրա համար «որպես հիմք» է հանդիսացել այն, որ Նիշանյանը Շիրինջե գյուղում զբաղվել է «ապօրինի» շինարարությամբ:
Բացի այդ, դատարանը 160 թուրքական լիրայի (100 ամերիկյան դոլար) չափով տուգանք է սահմանել Նիշանյանի նկատմամբ, ինչպես նաև արգելել է հասարակական գործունեություն ծավալել, ընտրել կամ ընտրվել, ղեկավարել հիմնադրամ, արհմիություն, կազմակերպություն, ասոցիացիա, քաղաքական կուսակցություն:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ թուրքական իշխանությունները մտադրվել էին հողին հավասարեցնել նույն գյուղում գտնվող և Նիշանյանին պատկանող 16 տները` դրանց կառուցումը որակելով որպես «ապօրինի»: