Saturday, 11 07 2026
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից

Հանցագործություն կատարած անձանց 83 տոկոսն ունեցել է միջնակարգ կամ թերի միջնակարգ կրթություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի համատեղ ջանքերով կազմվել է «Զինվորական հանցագործությունների վերաբերյալ դատական գործերի դիտարկման արդյունքներ» զեկույցը, որն անդրադառնում է բանակում տեղի ունեցող հանցագործություններին:

Զեկույցի հեղինակները դիտարկել են դատական 181 գործեր, որոնցում ներգրավված են 290 ամբաստանյալներ: Դիտարկված բոլոր գործերով արդարացման դատավճիռներ չեն կայացվել: Միայն 4-ի դեպքում է ամբաստանյալների նկատմամբ կայացվել քրեական վարույթը կարճելու որոշում` պայմանավորված մեղադրող կողմի` մեղադրանքից հրաժարվելով:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Սիրանուշ Սահակյանն այսօր զեկույցի ներկայացմանը տեղեկացրեց, որ Հայաստանի զինված ուժերում առավել տարածված են հետևյալ երկու տիպի հանցագործությունները` ծառայության վայրն ինքնակամ լքելն ու զինծառայողների կանոնադրային փոխհարաբերությունների խախտումը:

Դիտարկված գործերի 69 տոկոսի դեպքում հանցագործությունների կատարմանը ներգրավված է եղել շարքային կազմը, 13 տոկոսի դեպքում` կրտսեր սպայական կազմը, 5 տոկոսի դեպքում` ավագ սպայական կազմը, 3 տոկոսի դեպքում` ենթասպայական կազմը:

Հանցագործություն կատարած անձանց 83 տոկոսն ունեցել է միջնակարգ կամ թերի միջնակարգ կրթություն: Կրթական ցածր մակարդակ ունեցողներն ավելի հաճախ են ինքնակամ լքում զորամասը, իսկ հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելու միջոցին դիմում են բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն ունեցողները:

Զեկույցի հեղինակները նաև արձանագրել են` որքան տարիքով է մարդը, այնքան նվազում է հանցագործություն կատարելու հավանականությունը: Սակայն ավելի տարիքով զինծառայողներն էլ են հակված մեկից ավելի հանցագործություններ կատարելու:

Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ զինծառայողները զորամասն ինքնակամ ավելի շատ լքում են ծառայության վերջին ամիսներին: Սա փաստում է հետևյալը. որքան երկար է ծառայության ժամկետը, այնքան ավելանում է հանցագործություն կատարելու հավանականությունը:

Զեկույցի հեղինակները նաև տեղեկացնում են, որ ոչ բոլոր զինծառայող ամբաստանյալներին է հնարավորություն տրվում օգտվելու դատապաշտպան ունենալու իրավունքից: Դատական նիստերին, որպես կանոն, չեն հրավիրվում վկաները: Դատարանները ջանք չեն թափում գործերի քննությանը ներգրավելու նաև զինծառայող կամ զորացրված վկաներին և հաճախ հիմնվում են վկաների նախաքննական ցուցմունքների վրա:

Զեկույցի հեղինակները արձանագրել են մեկ մտահոգիչ փաստ` զինվորական գործերը քննող դատավորների և պաշտպանների միջև հաճախակի են ոչ պաշտոնական շփումները: Այդ դեպքում ո՛չ պաշտպանը, ո՛չ դատավորը լուրջ չի վերաբերվում գործերին, և չի ապահովվում արդար դատավարություն:

Սիրանուշ Սահակյանի խոսքով` իրենք ականատես են եղել մի դեպքի, երբ դատավորը գործերից մեկի վերաբերյալ ասել է. «Ո՞ւր ա ստեղ գործ, ծանոթանալու բան էլ չկա, հեսա 15 րոպեում կքննենք` կպրծնենք»: «Դրանից հետո դատավորն ու պաշտպանը գնացին սուրճ խմելու»,- ասաց մասնագետը:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արման Պողոսյանը բարձր գնահատեց զեկույցը: Նա, սակայն, նշեց, որ Զինված ուժերում կատարվող հանցագործությունների մասին լիարժեք կարծիք կազմելու համար 181 գործեր ուսումնասիրելը բավարար չէ: «Նման ուսումնասիրությունները պետք է կրեն ամենամսյա, կիսամյակային և տարեկան բնույթ: Այդ դեպքում հնարավոր կլինի լիարժեք բացահայտել հանցագործությունների դրդապատճառները»,- ասաց Արման Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում