«Հայ հեղափոխական դաշնակցությունը երեկ սկսել է իր Գերագույն ժողովը, որը, ըստ ավանդույթի, անցկացվում է դռնփակ»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Դատելով քաղաքական կուլիսներում ծավալվող խոսակցություններից` ժողովն ընթանալու է բավական թեժ մթնոլորտում:
Ի թիվս այլ հարցերի` այս ժողովի շրջանակներում ՀՅԴ-ն քննարկելու է նաև 2013-ի նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալ-չգալու հարցը: Այս մասին մեր թղթակցին հայտնել է Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը»:









































