Wednesday, 22 07 2026
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան

Կահիրեի ցուցարարները սկսել են շրջապատել խորհրդարանն ու կառավարությունը

Ինչպես հաղորդում է Al-Jazeera հեռուստաընկերությունը, ցուցարարները սկսել են շրջապատել երկրի խորհրդարանի և կառավարության շենքերը: Հեռուստաալիքին տված հարցազրույցում ցուցարարներից մեկն ասել է, որ սա պայքարի հաջորդ փուլն է: Նա նաև նշել է, որ Թահրիրն արդեն իրենցն է, և իրենք դա կլքեն միայ այն ժամանակ, երբ կառավարությունը կկատարի իրենց պահանջները և կհեռանա` նախագահի գլխավորությամբ, կամ այս ամենը կվերածի «արյունոտ սպանդի»:

BBC-ին հղում կատարելով` RBC-ն նաև հայտնում է, որ «օկուպացված» շենքերի շարքում են նաև կառավարության և մի շարք պետական հաստատությունների շենքերը:

Մենք այսօր տեղեկացրել ենք, որ ցույցերը Կահիրեում և մյուս քաղքաներում էլ ավելի մարդաշատ են դառնում: Երկրի շատ քաղաքներում շարունակվում են նաև գործադուլները, որոնք այսօր նոր թափ են ստացել: Բախումներ են տեղի ունենում երկրի հարավում` ցուցարարների և ոստիկանության միջև: Ցուցարարների պահանջը մեկն է` Մուբարաքի անհապաղ հրաժարական, որից հետո կարող են սկսվել բանակցությունները` ժողովրդավարական իշխանություն ձևավորելու շուրջ:

Քիչ առաջ Al-Arabia հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Եգիպտոսի արտգործնախարար Ահմեդ Աբու Ալ-Ղեյթը պատասխանել է ամերիկյան կոչերին` «անմիջապես սկսել իշխանության փոխանցման գործընթացը»` անվանելով դրանք «բացարձակապես անօգուտ»: Նա նաև անդրադարձել է այսօր ԱՄՆ փոխնախագահ Բայդենի կողմից արված այն հայտարարությանը, համաձայն որի` պետք է հանվի 30 տարի շարունակ գործող արտակարգ դրությունը: Նախարարն ասել է, որ կառավարությունը նախ պետք է նախապատրաստվի դրան, նոր չեղյալ հայտարարի արտակարգ դրությունը: Նա նաև նշել է, որ այս անկարգությունների հետևանքով բանտերից փախել են հազարավոր հանցագործներ, և հեշտ չի լինելու այդ խնդիրը կարգավորել, մանավանդ երբ հանվի արտակարգ դրությունը: Աբու Ալ-Ղեյթը նաև նշել է, որ հնարավոր է, որ բանակը միջամտի, որպեսզի «մի խումբ արկածախնդիրներ չկարողանան զավթել իշխանությունը»:

Al-Jazeera-ի փոխանցմամբ, երեկոյան նաև սկսվել է այսպես կոչված «ավագանու» հանդիպումն Օմար Սուլեյմանի հետ, որտեղ կրկին քննարկվում է Մուբարաքի հեռանալու հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում