Վատիկանն ընդունել է 57-ամյա արգենտինացի եպիսկոպոս Ֆերնանդո Բարգալոյի հրաժարականը, որին բռնացրել էին ծովափին մի կնոջ հետ զվարճանալիս։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Հոգևորականին ստիպել են հեռանալ այն բանից հետո, երբ մամուլում հրապարակվել է Մեքսիկայի շքեղ առողջարաններից մեկում նրա լուսանկարները, որոնցում նա լողավազանում գրկախառնված է լողազգեստով մի շիկահերի հետ:
Ինքը՝ եպիսկոպոսը խոստովանել է, որ այդ լուսանկարի կնոջ հետ իրեն կապում են «սիրային հարաբերությունները», թեև սկզբում նա պնդում էր, որ նա պարզապես իր մանկության ընկերուհին է:
Բարգալոն 1997 թ. ղեկավարել է Բուենոս Այրեսից ոչ հեռու գտնվող Մերլո-Մորենոյի եպիսկոպոսությունը: Կինը, որը երևում է լուսանկարներում, որոշ տվյալներով՝ ռեստորանի սեփականատեր է:










































